6,969 view

Տեղական մակարդակում ռիսկի կառավարման իրականացումը Հայաստանում

17.11.2014
Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատակիցները, որպես «Օրհուս կենտրոնների կարողությունների հզորացում` աղետների ռիսկերի նվազեցման հարցում տեղական համայքների իրազեկումը բարձրացնելու նպատակով» ծրագրի հաջորդ գործողություն, նոյեմբերի 13-16-ը ներածական դասընթաց անցան «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) իրականացումը Հայաստանում» թեմայով:Քառօրյա դասընթացի նպատակն էր կենտրոնների աշխատակիցներին ներկայացնել ՏՄՌԿ Հայաստանյան մեթոդոլոգիայի նպատակը, խնդիրները, ձևավորման ու իրականացման գործընթացները:

Դասընթացը իրականություն դարձավ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ԱՌՆ Ազգային Պլատֆորմի, ԵԱՀԿ, ՄԱԶԾ «Աղետների պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և «Լոռե» փրկարարական ջոկատի համագործացության ու աջակցության արդյունքում:

Օրհուս կենտրոնների աշխատակիցները ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռքբերեցին ՏՄՌԿ չորս հիմնական փուլերի վերաբերյալ, այլև տեղեկատվության հավաքում, համակարգում, վերլուծում, ներկայացում շղթային համապատասխան դաշտային ու գործնական աշխատանքների միջոցով կիրառեցին ձեռքբերած գործիքներն ու ամրապնդեցին ստացած գիտելիքները: Այդ աշխատանքների միջոցով նրանք փորձ արեցին խոցելիության ու կարողությունների գնահատման արդյունքում ձևավորել պայմանական վերցված համայնքի վտանգների առաջնայնության աղյուսակը: Քննարկեցին ՀՀ գյուղական համայնքների աղետների ռիսկի կառավարման հավաստագրի լրացման հարցերը:

Վերոնշյալ տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները դասընթացի մասնակիցներին փոխանցեցին ՄԱԶԾ փորձագետներ Ա. Չիլինգարյանն ու Ս. Մնացականյանը, «Լոռե» փրկարարական ջոկատի ղեկավար Ա. Առաքելյանը:

Դասընթացի չորրորդ օրը Աղետների կառավարման ենթատեքստում հաղորդակցության ու իրազեկման խնդիրները մասնակիցներին ներկայացրեց միջազգային փորձագետ Պ. Չինչերան: Նա ինչպես խոսեց Չեխիայում գործող ամենակարդացվող բնապահպանական ինտերնետային կայքի, բնապահպանական տեղեկատվության հավաքման ու հետաքրքրական ներկայացնելու մասին, այնպես էլ ջրհեղեղների ժամանակ Չեխիայում գործող ավտոմատ համակարգի արդյունավետության մասին:

Այսպիսով Օրհուս կենտրոնները կարող են ներգրավվել Հայաստանում ՏՄՌԿ իրականացման գործընթացներին, որոնք կիրականացնեն ԱՌՆ Ազգային պլատֆորմի և «Լոռե» փրկարարական ջոկատի անմիջական մասնակցությամբ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. (+374)10 551364
Էլ. Փոստ. aarhusnews@gmail.com