6,755 view

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցում

14.11.2014
goris_14_11.1

Նոյեմբերի 14-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական հասարակական լսումը Հրազդանի ՋԷԿ_ից Գորիսի Շինուհայր ենթակայանին միացող 220 ԿՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին:
Ծրագրի աշխատանքները նախատեսված է իրականացնել 2015 թ. մարտից մինչև 2016թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում:Ծրագրի ներկայացմանը հաջորդեցին հարցեր ծրագրի նպատակների, արդյունավետության, բնապահպանական խնդիրների հնարավոր ռիսկերի, հողերի փոխհատուցման վերաբերյալ:

goris_14_11_1Հասարակական լսմանը ներկա էին Օրհուս կենտրոնի փորձագետը, ԶԼՄ-ների աշխատակիցներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, այդ թվում Գորիսի գլխավոր ճարտարապետը, Շինուհայրի գյուղապետը և այն գյուղացիները, ովքեր շինարարական աշխատանքների արդյունքում պետք է վնասներ կրեն ու դրանց դիմաց փոխհատուցում ստանան:

Շինարարական աշխատանքների արդյունում հասցված վնասների հաշվարկման և տրամադրման մոտեցումերը համապատասխան են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համաշխարհային բանկի քաղաքականությանը:

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Հեռ. (+374) 94 81 50 52, 96/09 08 95
Էլ. փոստ. info_goris@aarhus.am , mharoutunyan@mail.ru