6,934 view

Օրգանական գյուղատնտեսությունը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղ: Գորիս

19.11.2014
Գորիսի Օրհուս կենտրոնում «Օրգանական գյուղատնտեսությունը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել եռօրյա դասընթաց:

Ծրագիրը նախաձեռնել է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ն ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Դասընթացի նպատակն էր գյուղաբնակ երիտասարդներին ներգրավել

օրգանական գյուղատնտեսությունում: Այդ նպատակով երիտասադներին ներկայացվեցին հետևյալ թեմաները.

• Օրգանական գյուղատնտեսության արտադրությունը բնապահպանական տեսանկյունից, որը խթանող էկոհամակարգ է հողի կենսաբանական գործունեությանը,
• Օրգանական գյուղատնտեսության զարգացումը,
• Հողի մշակումը, կենսահումուսի զարգացումը,
• Օրգանական եղանակով պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ,
• Օրգանական արտադրանքի շուկայի ձևավորումը:

Հանդիպմանը մասնակցում էին ֆերմերային խմբերի, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գյուղատնտեսական քոլեջի ուսանողները:

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Հեռ. (+374) 94 81 50 52, 96/09 08 95
Էլ. փոստ. info_goris@aarhus.am , mharoutunyan@mail.ru