6,409 view

Լուսանկարչության վարպետության դասընթաց Իջևանի Օրհուս կենտրոնում

12.11.2014
Նոյեմբերի 8-ին Իջևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարչության վարպետության դասընթաց, որը վարում էր Գ. Նանյանը: Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ակտիվ ուսանողներ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Մասնակիցներն ուսուցումից հետո, որպես կամավոր, կընդգրկվեն Օրհուս կենտրոններում և կկարողանան գործնական աշխատանք իրականացնել կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումներում: Կամավոր լուսանկարիչները հետագայում կարող են նաև իրենց համայնքի

առօրյայի, հոգսերի ու հաջողությունների վերաբերյալ լուսանկարների միջոցով տեղեկատվություն տարածել` գրելով լուսանկարին բնորոշող փոքրիկ լուր, որը գրելու հմտությունները ևս ստացան դասընթացի ընթացքում:

Տարեվերջին լավագույն բնապահպանական լուսանկարը կխրախուսվի Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի կողմից:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 077609000
Էլ. հասցե. david.ghazaryan.83@mail.ru