854 view

11.11.2014

Հարգելի թռչնասեր,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը:

Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով http://aspbirds.org/hy/ կայք, լրացրեք նորությանը կցված հարցաթերթիկը և ուղարկեք այն armbirds@yahoo.com էլ. հասցեին:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը՜