7,270 view

Օրհուսի Կոնվենցիան հասարակության բոլոր անդամների համար

04.11.2014
Կարևորելով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրացման և երկրի հասարակական – քաղաքական կյանքում նրանց մասնակցության ակտիվացման, իրազեկության բարձրացման, տեղեկատվության հասանելիության
խնդիրները, ս/թ նոյեմբերի 2-ին Ապարանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, Ապարանի տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների հիմնախնդիրներով, իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող «Կանթեղ Արագածի» ՀԿ-ի գրասենյակում, << Բարձրացնենք մեր իրավագիտակցությունը, պաշտպանենք մեր իրավունքներն ու շահերը>>

ծրագրի շրջանակում անցկացվեց << Օրհուսի Կոնվենցիա, Առողջության և բարեկեցության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու մարդու բնապահպանական իրավունք>> թեմայով դասընթացը:

Օրհուս կենտրոնի համակարգող Ն.Մանուկյանը դասընթացի մասնակիցներին` «Կանթեղ Արագածի» ՀԿ-ի շահառուներին և կամավորներին ներկայացրեց Կոնվենցիայի հիմնադրույթները, տեղեկացրեց, որ Օրհուսի կոնվենցիան կապող օղակ է հանդիսանում մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ապահովության միջև, քանի որ տեղեկատվության մատչելիությունը, բնապահպանական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում հանրային մասնացությունը կարևոր գործոն է հասարակության և ողջ երկրի ժողովրդավարության զարգացման համար: Ներկաները իմացան ի՞նչ է Էկոլոգիական տեղեկատվությունը, ի՞նչ իրավունքներ է սահմանում Կոնվենցիան քաղաքացիների համար, ի՞նչ պարտականություններ է դնում Օրհուսի Կոնվենցիան պետական մամինների վրա, ինչպես պետական ծառայողները պետք է ապահովեն հասարակության պատշաճ տեղեկացվածությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ, որոնք են պետական մարմինների պարտավորությունները հասարակությանը որոշումների ընդունման գործընթացին ներգրավելու ուղղությամբ:

Դասընթացի ընթացքում երիտասարդները քննարկեցին նաև համայնքային բնապահպանական խնդիրներին վերաբերող` աղբահանության, կանաչապատման, ջրամաքրման կայանի վերականգնման անհրաժեշտության և մի շարք այլ հարցեր:

Նատալիա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru