7,076 view

Ահազանգի հետքերով. Ծաղկաձոր

17.09.2014

Hrazdan_1Օգոստոսի 27-ին Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները Ծաղկաձորի բնակիչներից ահազանգ են ստացել, որ «Գրողների ստեղծագործական տան» հարակից անտառում օրեր շարունակ ծառահատումներ են իրականացվում: Համակարգողները եղան նշված վայրում, որտեղ կտրվել էին տանձենիներ, կաղնիներ և հացենիներ:
Ինչպես նշում է «Գրողների ստեղծագործական տան” տնօրեն Մ. Մանուկյանը բնությանը հասցված վնասը ոչ այլ ինչ է, քան՝ հանցագործություն, և վստահեցնում է, որ ոչ ոք այլևս չի կարող ձեռք բարձրացնել բնության այդ հրաշքի վրա, քանի որ այն լուրջ հսկողության տակ է: Նույնիսկ 90-ական թվականներին, երբ բոլորը ծառերը կտրում էին որպես վառելափայտ, այդ տարածքում մեկ ծառ անգամ չի կտրվել:
Այս առիթով Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները հարցում էին ուղղել բնապահպանության նախարարություն, թե ո՞ւմ կողմից էին իրականացվել ծառահատումները և ինչ նպատակով: Նախարարությունը հարցմանը պատասխանել է, որ «Գրողների ստեղծագործական տան» հարակից անտառում հատվել է թվով 63 ծառ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թույլտվության համաձայն (http://aarhus.am/letters/Hrazdanorxus.pdf): 

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 66 33 16, 93 84 30 08
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am