7,781 view

Արարատի Օրհւս կենտրոնի խորհուրդը առաջնային է համարում քաղաքի օդի աղտոտվածության, ոսկու գործարանի պոչամբարի ու ոռոգման ջրի խնդիրները

30.10.2014
Հոկտեմբերի 29-ին Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ փորձագետների խորհրդի նիստ՝ խորհրդի նոր կազմը հաստատելու, համայնքի առաջնային խնդիրները ու դրանց ուղղությամբ անհրաժեշտ քայլերը հստակեցնելու նպատակով:
Կենտրոնի համակարգողը ներկայացրեց, որ խորհրդի նիստն անցկացվում է ընդլայնված կարգով, քանի որ խորհրդի նոր կազմի արդյունավետ աշխատանքի հիմքը դնելու ու ուղղորդելու նպատակով նիստին ներկա են նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուն և Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը:
Հաշվի առնելով, որ խորհրդի նոր անդամների թվում

կան մարդիկ, որոնք այնքան էլ ծանոթ չեն կենտրոնի նպատակներին, առավել ևս խորհրդի գործունեությանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց նրանց խորհրդի կարևորությունը կենտրոնի արդյունավետ գործունեության առումով, ինչպես նաև խորհրդի ձևավորման ու պարբերաբար նիստերի հրավիրման կարգը: Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանն էլ ներկայացրեց Հայաստանում Օրհուս կենտրոնների գործունեության հիմնական ուղղությունները, տեեկացրեց, որ կենտրոնները որդեգրել են նաև մի նոր ուղղություն միանալով դեպի դիմակայուն քաղաքներ գործընթացին:

Նիստի ընթացքում կարևորվեց ՏԻՄ և քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ ի դեմս ներկա հասարակական կազմակերպությունների: Մ. Չաքրյանը նշեց, որ Օրհուս կենտրոնները մինչ օրս գործել են համերաշխության ու երկխոսության սկզբունքով, որն առավել արդյունավետ է համայնքի առջև ծառացած խնդիրները փոխշահավետ տարբերակով լուծելու առումով, ուստի խորհուրդ տվեց խորհրդի կազմում ընդգրկել նաև տարածքում գործող արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Որոշվեց խորհդրի կազ հրավիրել նաև Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային կառույցի ներկայացուցչին ևս:

Խորհուրդը հաստատվեց հետևյալ կազմով՝

•ՏԻՄ ներկայացուցիչներ՝
Կարեն Մելքոնյան (Արարատ համայնքի ղեկավարի խորհրդական),
Սաթենիկ Հայրապետյան (Արարատ համայնքի ղեկավարի աշխատակազմի օպերատոր- գործավար),
Քնարիկ Խաչատրյան (Ֆինանասատնտեսական և գանձումների բաժնի առաջատար մասնագետ),
Ռոման Առուստամյան (Աուդիտի բաժնի առաջատար մասնագետ),
Գեղամ Գեղամյան (Արարատ համայնքի ղեկավարի աշխատակազմի իրավաբան),

•այլ պետական կառույցներ՝
Ռուբեն Ղազարյան (Արարատի ԳԱՄԿ իրավաբան)

•քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝
Սեդիկ Ղարիբինյան (Կանանց Խորհուրդ),
Իզաբելա Աղեկյան (Հրեշտակ ՀԿ),
Ֆենյա Մուսիկյան (Միասին հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ),
Տիգրան Մաթևոսյան (ՀԵԻԱ, Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում և զարգացում ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ):

Որպես առաջնային խնդիրներ նշվեցին քաղաքի օդի աղտոտվածության, Արարատի ոսկու գործարանի ցիան պարունակող պոչամբարի ու տարածաշրջանում ռկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Որոշվեց առաջիկայում նյութեր հավաքել նշված խնդիրների վերաներյալ, որից հետո, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, քննարկումներ կազմակերպել՝ դրանց լուծման հնարավոր տարբերակները վերհանելու նպատակով:

Հասմիկ Հովհաննիսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 24 06 70
Էլ. փոստ. info_ararat@aarhus.am, hh.hasmik@mail.ru