7,879 view

Պարենային անվտանգության հարցերով հանդիպում Հրազդանում

28.10.2014
Հոկտենբերի 22-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում Օքսֆամ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարենային անվտանգության հարցերով մարզային աշխատանքային խմբի հանդիպումը:
Մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, ֆերմերներ, Կոտայքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ, մարզի մյուս՝ Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը:
Հանդիպման սկզբում մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչը ողջունեց հյուրերին և կարևորեց ծրագրի իրականացումը մարզերում:
Հրազդանի և Եղվարդի Օրհուս կենտրոնների համակարգողները ներկայացրին կենտրոնների գործունեությունը և Օրհուսի կոնվենցիան, որը հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ: Այդ էին վկայում համայնքների ղեկավարների բարձրացրած հարցերը` կապված կոնվենցիայի հիմնադրույթների հետ:

Ծրագրի փորձագետները ներկայացրին “Պարենային անվտանգության բարելավում” ծրագիրը և Հայաստանում տիրող պարենային անվտանգության իրավիճակը:Ծավալվեց բաց քննարկում, կարծիքների փոխանակում: Հանդիպման ավարտին ներկաները լրացրեցին հարցաթերթիկներ ստացված տեղեկությունների անհրաժեշտության ու կիրառելիության մասին:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 663316, 93 843008
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am, zhora.arakelyan@mail.ru, manahit84@mail.ru