8,122 view

Փոքրիկ իշխանականները Գավառի Օրհուս կենտրոնում հարստացրին իրենց տեղեկությունների բազան

14.10.2014
Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի և Օրհուս կենտրոնի համագործակցության շրջանակում հոկտեմբերի 14-ին սոցիալական կենտրոնի շահառու երեխաները, երիտասարդները և կամավորները հյուրընկալվեցին Գավառի Օրհուս կենտրոնում՝ կենտրոնի գործունեությանը և Օրհուսի կոնվենցիային ծանոթանալու նպատակով: Օրկուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, առաքելությունը, մանրամասնեց կոնվենցիայի երեք հիմնասյուների փոխկապակցվածությունն ու մարդու իրավունքների իրացման առումով կոնվենցիայի պատշաճ իրականացման կարևորությունը: Նշեց, որ

կոնվենցիան քաղաքացիական հասարակությանը տալիս է իրազեկ լինելու, մասնակցելու և արդարադատությանը դիմելու իրավունքներ՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերի շրջանակում:

Այնուհետև երեխաները տեղեկություններ ստացան թափոնների, աղբահավաքման մասին: Քննարկեցին, թե որքան աղբ ու թափոն է կուտակվում մարդկային առօրյա կենսագործունեության արդյունքում, ինչպիսի վնասակար ազդեցություն են թողնում դրանք մարդկանց և կենդանիներ վրա: Դիտեցին Եվրոպայում աղբահեռացման իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ում, մասնավորապես՝Գեղարքունիքի մարզում աղբահանության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսաֆիլմեր:

Միջոցառման մասնակից երիտասարդներն ու երեխաները թափոններից օգտակար պարագաներ պատրաստելու հմտություններ ձեռք բերեցին: Ինչը նրանց այպես ոգևորեց, որ իրենց հետաքրքիր ու նոր մտքերն առաջիկայում իրագործելու ցանկություն հայտնեցին:

Երեխաներն իրենց պատրաստված աշխատանքներից նվիրեցին Օրհուս կենտրոնին:Հանդիպումը կարևոր էր ոչ միայն մի խումբ երեխաների ու երիտասարդների գիտելիքների փոխանցման առոմով, այլև համայնքային մակարդակում շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին տեղեկությունների տարածման առումով:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 264 61511
Էլ.փոստ. info_gavar@aarhus.am,blejanli@gmail.com, maradarkish@gmail.com