8,852 view
«Դիլիջան» 35/6 կՎ ԵԿ-ում Տ-2 տրանսֆորմատորի փոխարինում 110/35/6 կՎ տրանսֆորմատորով» աշխատանքային նախագծի ՇՄԱ վերաբերյալ հանրային լսումները կայացան Դիլիջանի Օրհուս կենտրոնում

17.10.2014

dilijan 1 (1)Հոկտեմբերի 17-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցան «Դիլիջան» 35/6 կՎ ԵԿ-ում Տ-2 տրանսֆորմատորի փոխարինում 110/35/6 կՎ տրանսֆորմատորով» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրության ծանուցում և հանրային լսումներ:
Մասնակցեցին շահագրգիռ կառույցների՝ Դիլիջանի քաղապետարանի, «Դիլիջան» ազգային պարկի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ՓԲԸ «Դիլիջան» էլ. ցանցի, «Էներգացանցնախագիծ Ինստիտուտ» ՓԲԸ, «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ, «Դիլնետ սերվիս» ՀԿ ներկայացուցիչները, «ԴԻԼԻՋԱՆ» թերթի թղթակիցն ու Օրհուս կենտրոնի համակարգողը:

 

dilijan 3
«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ բնապահպան-
փորձագետ Ա. Տեր-Թորոսյանը նշեց, որ նախագիծը 2012 թ.-ին ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ստացել է բնապահպանության նախարարության դրական փորձաքննական եզրակացությունը: Սակայն, քանի որ եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախագծով նախատեսված աշխատանքները չեն իրականացվել, «ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի համաձայն այն ուժը կորցրած է ճանաչվել և ենթակա է նոր փորձաքննության: «Էներգացանցնախագիծ Ինստիտուտ» ՓԲԸ ԷՀԳ բաժնի գլխավոր մասնագետ Լ. Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատվերով իրականացված աշխատանքային նախագիծը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր էկոլոգ Ռ. Մակինյանը նշեց, որ իրենց նպատակն աշխատանքներն այնպես կազմակերպելն է, որ շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույն լինի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դիլիջան» էլ. ցանցի պետ, ավագանու անդամ Գ. Դավթյանն էլ կարևորեց նախատեսվող աշխատանքների իրականացումը՝ ավելացնելով, որ ենթակայանը նաև հանդիսանում է այլընտրանքային էլեկտրասնուցման կարևոր աղբյուր: Բանախոսները նշեցին նաև, որ «Դիլիջան» ազգային պարկում իրականում 199 ծառ չի հատվելու. դրանց մի մասը թփեր են, մյուս մասն էլ միայն էտվելու են: Նշեցին, որ օդային գծի ընդհանուր երկարության միայն 60 մ-ն է անցնում ազգային պարկով, մնացած 200 մ-ն անցնում է գերեզմանոցի տարածքով, որը համայնքի սեփականությունն է:

dilijan 4 (1)Առաջարկվեց, «Դիլիջան» ազգային պարկի տրամադրած ծառահատման հաշվեգնահատման ցուցակի հիման վրա իրականացնել վերահաշվարկ՝ հաշվի առնելով վերը նշված փաստարկները: Նախնական հավանություն տալ աշխատանքային նախագծի իրականացմանը՝ հաշվի առնելով նախագծի կարևորությունը Դիլիջան քաղաքի անխափան էլեկտրամատակարարման և էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարման առումով:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. Փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru

Մասնակիցների ցուցակ