10,131 view
Փորձի փոխանակում Հայաստանի և Ռուսաստանի բուհերի էկոլոգիական ուղղվածության ֆակուլտետների ուսանողների միջև

09.10.2014

yerevan_09_10_04Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ «Ռիսկերի կառավարում և արտադրական ձեռնարկություններում էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնահարցեր» թեմայով ամառային դպրոց, որին հրավիրված էր նաև Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը:
Տեղեկացնենք, որ Գերմանիայի Բնության, Շրջակա Միջավայրի Պահպանության և Միջուկային Ռեակտորների Անվտանգության Ֆեդերատիվ Նախարարության ֆինանսավորմամբ 2012-2013թթ. Հայաստանում`«Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի կողմից իրականացվել է «Աջակցություն արտադրական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը բարձրագույն ուսումնական հաստատություններում» պիլոտային ծրագիրը: Դրա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն էր ունեցել Երևանի Օրհուս կենտրոնը, նաև որպես ռեսուրս կենտրոն հանդիսացել ծրագրում ընդգրկված ուսանողների համար, որոնք ԲՈՒՀ-երի էկոլոգիական ուղղվածության ֆակուլտետների ուսանողներ են՝ ապագա էկոլոգներ:
Նշված ծրագրի արդյունավետ ավարտը հիմք հանդիսացավ հետագա աշխատանքների շարունակականության և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ-ի կողմից հերթական արդյունավետ միջոցառման` ամառային դպրոցի կազմակերպման համար:
yerevan_09_10_6Ամառային դպրոցին իրենց մասնակցությունն ունեցան Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական ինստիտուտի, Հայաստանի ճգնաժամային կառավարման ակադեմիայի և Երևանի ճարտարագիտական համալսարանի Էկոլոգիա ֆակուլտետի ուսանողները: Միջոցառմանը մասնակցեցին նաև 10 փորձագետներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում` ՄԱԿ ԵՏՀ Կրթություն հանուն կայուն զարգացման և Արտադրական վթարների կոնվենցիայի քարտուղարություններից:
yerevan_09_10_3

 

Ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ «Ռիսկերի կառավարում» թեմայով միջազգային սեմինար, որի ընթացքում Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց շնորհանդես «Արդյունաբերական անվտանգությունը և հասարակության տեղեկացվածությունը» թեմայով: Զեկույցում ներկայացված էին հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական հիմքերը: Համակարգողն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչ հզոր գործիք է Օրհուսի կոնվենցիան հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը մատչելի դարձնելու գործում: Նշեց նաև, թե ինչ է նախատեսում կոնվենցիան արդյունաբերական անվտանգության ուղղությամբ, այն է` «…պետական մարմինները պետք է ստեղծեն այնպիսի համակարգ, որը կապահովի տեղեկատվության պատշաճ հոսք ձեռնարկություններից պետական մարմիններ»: yerevan_09_10_05

Ս. Այվազյանն անդրադարձավ Հայաստանի էկոլոգիական խնդիրներին, մասնավորապես` շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության կործանարար ազդեցությանը: Կոնկրետ օրինակներով ներկայացրեց, թե Հայաստանում ինչ գործունեություն են ծավալում Օրհուս կենտրոնները և ինչպես են նպաստում հասարակության համար տեղեկատվությունը մատչելի դարձնելուն և հասարակությանը որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնելուն: (Մանրամասն` տես կից շնորհանդեսը):

Մասնակիցները ողջունեցին զեկուցողին և բազմաթիվ հարցեր ուղղեցին: Կազմակերպիչները մատնանշեցին զեկույցի բովանդակալից և արդյունավետ լինելու մասին: Մասնակիցների հետ հետագա համագործակցության և տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություն ձեռքբերվեց:
yerevan_09_10_2Եվրամիության հեռարձակողների կողմից (UN TV) կիրականացվի ամառային դպրոցի վերաբերյալ ֆիլմի նկարահանում, նախատեսվում է նաև մշակել օն-լայն կրթական մոդուլ, որը հասանելի կլինի ՄԱԿ ԵՏՀ ինտերնետային կայքում:
6 օրյա միջոցառումն ընթացավ բազմաթիվ հետքրքիր անակնկալներով և Ռուսաստանի և Հայաստանի ուսանողների միջև փորձի փոխանակման յուրահատուկ առիթ էր:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. + 374 10 55 13 64
E-mail: info@aarhus.am