13,153 view

«Էկո-ոսպնյակը» Կապանում

01.10.2014

kapan_01_10_12014թ. սեպտեմբերի 27-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ երկու լուսանկարչության վարպետության դասընթաց այն աշակերտների համար, ովքեր ցանկություն ունեն լինելու Օրհուս կենտրոնի կամավորներ, պատրաստակամ են բնապահպանական և այլ թեմաներով լուսանկարներ կատարել, ինչպես նաև դրանք նյութերի հետ ուղարկել Օրհուս կենտրոն:Կենտրոնի կողմից ընտրվել էին 7-ից 9-րդ դասարանի աշակերտներ, որպեսզի առնվազը 3-ից 5 տարի կենտրոնի հետ համագործակցող աշակերտներ շատ լինեն:
kapan_01_10
Ընդհանուր թվով 46 աշակերտների համար Գ. Նանյանի անցկացրած «Լուսանկարչության վարպետության դասընթաց»-ն անցավ բովանդակալից, ակտիվ: Այն ավարտելուց հետո աշակերտները ներկայացրեցին իրենց կատարած գեղեցիկ, թեմատիկ լուսանկարները: Գ. Նանյանն, առանձնացնելով լավ աշխատանքները, նշեց ինչ կարելի էր անել ավելի հաջողված նկար ստանալու համար: Դասընթացից հեռացող աշակերտների շնորհակալությունը վկայում էր, որ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որ բան սովորեցին:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru