15,566 view

Կուրիս համայնքի ոռոգման ջրագծի կառուցման հարցերի քննարկում

24.09.2014

kapan_24_092014թ. սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Կուրիս համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի հրավերով Կապանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչը այցելեց Կուրիս գյուղ՝ համայնքի համար ոռոգման ջրագծի կառուցման հետ կապված խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Հրավիրված էր նաև ներկայացուցիչ շինարարական կազմակերպությունից: Աշխատանքային խումբը այցելեց ջրառը, որը մոտ էր ադրբեջանական և հայկական դիտակետերին: ՈՒսումնասիրվեց տեղանքը ջրագծի ամբողջ երկայնքով:

Կայացվեց որոշում ջրագծի կառուցման հնարավորության վերաբերյալ, որի երկարությունը կկազմի մոտ 1550գծմ:

Գյուղը գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի հարևանությամբ: Նկարից պարզ երևում է, թե ինչպիսի փոշի է բարձրանում դեպի գյուղի տարածք: Ճանապարհին երևում է նաև Քաջարանի «ԶՊՄԿ»-ի դատարկ ապարների թափոնավայրը, որտեղ հակադրվում են գեղատեսիլ բնությունն ու մարդածին գործոնը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru