19,852 view

«Էկո-ոսպնյակը» Գավառում

03.09.2014
Սեպտեմբերի 20-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Լուսանկարչության վարպետության դասընթաց», որի նպատակը երիտասարդների քաղաքացիական պատասխանատվության և իրավագիտակցության զարգացմանը նպաստելու նպատակով նրանց նոր տեխնոլոգիաների կիրառման հմտություններ` լուսնակարչություն, մուլտիմեդիա, համացանցով աշխատանք, փոխանցելն է:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի և Գավառի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար սեմինարը վարեց էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանը: Էկոլրագրողը մասնակիցներին ներկայացրեց լուսանկարչության գաղտնիքները և պատասխանեց

լուսանկարչական արվեստին վերաբերող երեխաների բոլոր հարցերին:

Քննարկման ավարտին մասնակիցները 20 րոպեանոց բակային աշխատանք անցկացրին և իրենց կողմից արված լուսանկարներով փորձեցին ցույց տալ, թե ինչպես են ընկալել փորձագետի փոխանցած գիտելիքները:

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 264 61511