20,599 view

«Դիլիջան» ԱՊ-ի և Օրհուս կենտրոնի համագործակցությունը նոր շունչ է ստացել

18.09.2014

Dilijan_19_09«Դիլիջան» ազգային պարկի (ԱՊ) նորանշանակ տնօրեն Ս. Մուրադյանին շնորհավորելու, ինչպես նաև պարկի կոլեկտիվի հետ երկարամյա սերտ համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ սեխտեմբերի 18-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Հարոյանը հանդիպում ունեցավ ԱՊ-ի տնօրենի հետ:
Օրհուս կենտրոնի համակարգողը Ս. Մուրադյանին շնորհավորելուց հետո, նրան մանրամասներ ներկայացրեց Օրհուս կենտրոնների ստեղծման, առաքելության և նպատակների մասին: Ներկայացրեց նաև, թե այս տարիների ընթացքում ինչպես են համագործակցել Օրհուս կենտրոնը և Ազգային պարկը, ինչ բնույթի համատեղ միջոցառումներ են իրականացվել, ինչ եղանակներով է կենտրոնը պարբերաբար տեղեկատվություն ստացել Ազգային պարկից:
«Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցությունը մեկնարկել է 2006 թվականին, երբ Դիլիջան համայնքում ստեղծվել է Օրհուս կենտրոնը: Այս ժամանակահատվածում կազմակերպվել են բազմաթիվ համատեղ միջոցառումներ և քննարկումներ, այդ թվում՝ ուսուցողական սեմինարներ Ազգային պարկի աշխատակիցների համար, պարկի աշխատակիցներն էլ իրենց հերթին Օրհուս կենտրոնում անց են կացրել ճանանչողական սեմինարներ, քննարկումներ «Դիլիջան» ազգային պարկի վերաբերյալ: Կազմակերպվել են նաև տարաբնույթ ակցիաներ պարկի տարածքում, անտառամերձ որոշ հատվածների մաքրման աշխատանքներ: Դիլիջանի Օրհուս կենտրոնում է քննարկվել «Դիլիջան» Ազգային պարկի 2007-2011 թթ. կառավարման պլանը:
Ներկայացնելով այս ամենը՝ կենտրոնի համակարգողը, որ տարիների ընթացքում ստեղծված համագործակցությունը շարունակելու հույս հայտնեց: Խոսվեց նաև նոր կառավարման պլանի ստեղծման գործընթացների վերաբերյալ: Կենտրոնի համակարգողը կառավարման պլանի նոր նախագիծը ևս կենտրոնում քննարկելու պատրաստակամություն է հայտնեց, ինչը համայնքի շահագրգիռ կազմակերպություններին ու քաղաքացիներին նախագիծը ներկայացնելու, նրանց առաջարկությունները հավաքագրելու և որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցությունն ապահովելու հիանալի հնարավորություն է:
Նորանշանակ տնօրեն Ս.Մուրադյանը ոչ միայն համագործակցությունը շարունակելու, այլև էլ ավելի սերտ դարձնելու պատրաստակամություն հայտնեց:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. Փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru