20,350 view

Օրհուսի կոնվենցիայի ներկայացում համայնքային ծառայողներին

17.09.2014

Kapan_17_09_2
Սեպտեմբերի 9-ից Կապանի Օրհուս կենտրոնում մեկնարկել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և այլ համայնքների թվով 20 համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացի ծրագիրը, որն իրականացնում է «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» ՀԿ-ն, ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի կողմից հաստատված թեմաների ընդգրկմամբ:

Ծրագրում, Կենտրոնի համակարգողի առաջարկով, ներառվել են նաև Օրհուսի կոնվենցիային վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 17-ին Կապանի Օրհուս կենտրոնում անցկացված դասընթացի գլխավոր թեմաներն էին. «Ինչ է տեղեկատվությունը և տեղեկատվության ազատությունը», «Տեղեկատվություն ստանալու և տրամադրման եղանակները», «Տեղեկատվության տրամադրման և մերժման հիմքերը»:
Kapan_17_09_1Առանցքային այս հարցերին զուգահեռ Օրհուս կենտրոնի համակարգողն անցկացրեց «Օրհուսի կոնվենցիա» թեմայով սեմինար՝ անդրադառնալով նաև 2006-ից 2013թթ ընթացքում կոնվենցիայի իրականացմանն աջակցելու նպատակով կենտրոնի կողմից տարված աշխատանքներն ու կենտրոնի ձեռքբերումները:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru