20,300 view

Լուսանկարչության վարպետության դասընթաց Հրազդանում

17.09.2014

Hrazdan_17_09!Սեպտեմբերի 16-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Լուսանկարչության վարպետության դասընթաց», որը վարում էր էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանը: Սեմինարին մասնակցում էին ինչպես դպրոցահասակ երեխաներ, այնպես էլ ուսանողներ և կամավորներ:
hrazdan_17_09Փորձագետը լսարանին ներկայացրեց լուսանկարչության գաղտնիքները, որը հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ: Մասնակիցները բազմաթիվ հարցերի միջոցով փորձում էին պարզել լուսանկարչության ամենանուրբ գաղտնիքները, որոնց փորձագետը սիրով պատասխանում էր:

Դասընթացի ավարտին սեմինարի մասնակից երիտասարդներն ու պատանիները բակային պայմաններում փորձեցին կիրառել ստացած գիտելիքները: Նրանց կողմից արված լուսանկարները փորձագետի կողմից գնահատվեցին լավ, ինչը ոչ միայն ոգևորիչ էր, այլև` արդյունավետ դասընթացի ապացույց:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 663316, 93 843008
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am, zhora.arakelyan@mail.ru, manahit84@mail.