18,645 view
Գորիսի տարածաշրջանում արկածային տուրիզմի զարգացման առաջին քայլերը

11.09.2014

Goris_11_09_1Գորիսի Օրհուս կենտրոնում հյուրընկալեցինք USAID – ի ներկայացուցիչներ Ալ. Պոլուցիին և տիկին Ռուբինային: Հանդիպման նպատակը տարածաշրջանում արկածային տուրիզմի զարգացման ուղիների ուսումնասիրումն ու քննարկումն էր:
Նախ հյուրերին ծանոթացրեցինք Օրհուս կենտրոնի գործունեությանը` կոնվենցիայի դրույթներին, հանրությանը շրջակա միջավայրի վիճակի մասին իրազեկման, շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերի քննարկմանը նրանց մասնակից դարձնելու ձևերին: Նշեցինք, որ կենտրոնը տեղեկատություն ձեռք բերելու նպատակով պարբերաբար դիմում է համայնքների ղեկավարներին, հավաքագրում ու ներկայացնում հանրության առաջարկները՝ նպաստելով հանրություն -ՏԻՄ համագործակցությանը:
Ծանոթանալով կենտրոնի գործունությանը՝ հյուրերին առավել հետաքրքրեց տուրիզմի զարգացման վերաբերյալ կատարվող ուսունասիրություններն ու աշխատանքները, քանի որ Գորիսը համարվում է տուրիստական կենտրոն: Արկածային տուրիզմը նրանք համարում են հեծանիվներով կամ ձիերով այցելություններ բնության տարբեր գոտիներ, ինչ-որ տարօրինակ (ոչ էքստրեմալ) վայրեր:
Goris_11_09_2
Նրանց կարծիքով արկածային տուրիզմ կարող է համարվել նաև խմբակային այցելությունները պոչամբարներ, որին մենք բացասական արձագանքեցինք, քանի որ վստահ ենք, որ դա նոր տեսակի բիզնես սկսելու մի նոր հնարավորություն կտա հանքարդյունաբերողներին: Նշեցինք նաև, որ Օրհուս կենտրոններն ու դրանց համախոհները պարբերաբար հետևում և ահազանգում են պոչամբարների հետ կապված հարցերին:
Արկածային տուրիզմը խթանող հանգամանք կարող է լինել նաև ՏԻՄ-ի, ՀԿ-ների, անհատ ձեռներեցների, նաև քաղաքացիների հետ համագործակցելը: Կազմակերպեցինք հանդիպումներ անհատների հետ, որոնք պարբերաբար կազմակերպում են ոչ սովորական շրջագայություններ բնության գրկում: Հյուրերին հետաքրքրեցին նաև տարածաշրջանի առանձնահատկությունները, որոնց հիման վրա քաղաքն ընտրվել է տուրիստական կենտրոն: Ի պատասխան նշվեց տարածքի բացառիկ բնությունը, վանական համալիրները, լեռնաշղթաները, ջրվեժը, բնության բարիքները, գորգագործությունը, խաչքարերը… Վերջերս Գորիսում կազմակերպված Թթի փառատոնը նույնպես խթանեց մեծ թվով տուրիստների ներհոսքը:
Նշվեց, որ այդուհանդերձ, առայժմ տուրիստներին առաջարկվող հիմնական ուղղությունը Տաթևի վանական համալիրն է, ճոպանուղին, Հին ու նոր Խնձորեսկները` նորակառույց կամրջով: 

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Էլ. փոստ info_goris@aarhus.am