22,268 view
Մեգո Գոլդ/Գլոբալ գոլդ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի համաձայն եզդիական գյուղն էլ պետք է ոչնչանա

12.09.2014

Meliq_lsumner ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի բացհանքի ընդլայնման նախագիծ է ներկայացված ՀՀ բնապահպանության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության :

Միանգամից ասենք, որ այս հանքավայրի ապօրինի շահագործման մասին բազմաթիվ վերլուծություններ և նամակներ են ներկայացված լիազոր մարմիններին, ՀՀ վարչապետին, ԱԺ Բնապահպանության և Գյուղատնտեսության հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ մի ամբողջ փաթերի տեսքով, և վերջապես ՀՀ նախագահին, որի հիման վրա հարուցված քրեական գործը ներկայումս ընթացքի մեջ է:

Սեպտեմբերի 10-ին Մելիքգյուղի գյուղապետարանում այս նախագծի հասարակական քննարկումն էր: Ներկա էին ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալը, ԱԺ Բնապահպանության և Գյուղատնտեսության հարցերով զբաղվող հանձնաժողովի փորձագետ, «Մեգո Գոլդ»-ի տնօրենը:

meliq_lsumner2Այս պատմությունը շատ է խարդախ, ներկայումս «Մեգո-Գոլդ»-ը ներկայացրել է բացհանքի նոր նախագիծ՝ դրա իրավուքը բնավ չունենալով: Դարձյալ ոչ լրիվ, առանց պոչամբարի ու ֆաբրիկայի: ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության կողմից միտումնավոր հաշվի չեն առնված դիմումատուի ՀՀ-ում ունեցած նախկին ընդերքօգտագործման իրավունքի մասին տեղեկությունները, ինչպես նաև հաստատված օգտակար հանածոների ցանկը: Այդ նախարարության ներկայացուցիչները նստել էին լուռ ու մունջ, չներկայացան, մեր հարցերին, որոնց պատասխանը «Մոգո-Գոլդ»-ը չուներ, ոչ մի պարզաբանում չհնչեցրին: Այսպես ասած նրանք կարծես ներկա չէին լսումներին, հաջողությամբ չլսելու ու չտեսնելու տվեցին իրենց նախարարության օժանդակությամբ տարիներ շարունակ իրականացվող ապօրինի, առանց նախագծի բացհանքի թալանը:
Meliq_lsumner 1 «Մեգո- Գոլդ»-ը պատրաստել էր հարբած սադրիչների մի խումբ, որոնք փորձեցին հայհոյանքով խառնաշփոթ ստեղծել: Գյուղապետ Մկրտչյանը, ամենամեղմ խոսքերով ասած, անկեղծ չէր իր համագյուղացիների հետ, շատ լավ զգալով գյուղցիների բողոքն ու դիմադրությունը, ավիրված հանդ ու դաշտի, չռեկուլտիվացված 3 պոչամբարներից մշտական վտանգի, խմելու ջուրը կորցնելու վտանգի դեմ ուղղված գյուղացիների բողոքի ալիքը, որնք այլ լուծում չէին թողնելու աղետի մեջ հայտնված մարդկանց, քան լքել իրենց հարազատ բնակավայրերը, նիստը ձգտում էր վարել իրեն նախօրոք հայտնի սցենարով: Նա պարզապես, չտեսնելու տալով այս ամենը, վերջում սկսեց ցուցակագրել, թե ինչ է անելու «Մեգո –Գոլդ»-ը Մելիքգյուղի համար: Հուսահատ գյուղացիները դուրս գալով հողե հատակով մարագ հիշեցնող այն տարածքից, որտեղ լսումներն էին անցկացվում ասացին. «Տեսա՞ք, թե մեզ ինչպես խաբեցին»:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, եթե հարգեր ոլորտի օրենսդրությունը, չէր կարող այսպիսի նախագիծ ընդունել, բայց այն ընդունելով ցանկանում է կոծկել նախկին ապօրինի հանքահանումը, որից իրենք շատ լավ տեղյակ են:

qartez_1Այս նախագծում պոչամբարը նշված է արդեն բոլորովին այլ տեղում, Հալավար գետի հունում ` գյուղատնտեսական հողերի վրա, Հալավարի ջրամբարի անմիջապես վերևում և մոտ 5 ամգամ մեծ է, քան Մելիքգյուղը: Մելիքգյուղը, Միրաքը և Ռյա-Թազան մնալու են ֆաբրիկայի և պոչամբարի արանքում: Իսկ մեկ ամիս առաջ խարդախությամբ դրական եզրակացություն ստացած 3-րդ պոչամբարի հետքն անգամ չկար իրավիճակային քարտեզի վրա: Սա նախօրոք մտածված ծուղակ է:

Պատրաստ են արդյո՞ք այս գյուղերի տնտեսությունները կորցնել իրենց գյուղատնտեսական հողերը լցակույտերի ու պոչամբարի տակ, ապրել պոչամբարի հարևանությամբ, կորցնել իրենց մաքուր ջրերը, իրենց ավանդական աշխատատեղերը՝ այն հույսով, որ հանքագործի ծանր աշխատանք է գոյանալու, այն էլ՝ ժամանակավոր: Դրանից հետո կարողանալո՞ւ են ապրել այդ տարածքում:

Մեր վերջին հույսը Բնապահպանության նախարարության եզրակացությունն է, եթե ՇՄԱՓ ՊՈԱԿ-ը թերի, առանց ֆաբրիկայի ու պոչամբարի նախագիծը պարզապես մերժի:

Գրետա Գաբրիելյան
փորձագետ

http://aviplatform.com/media.details.php?member_id=185&type=video