16,094 view

Արարատի մարզի էկոլոգիական խնդիրների քննարկում կայուն զարգացման տեսանկյունից

05.09.2014
Ararat_05_09_1Սեպտեմբերի 5-ին Արարատի օրհուս կենտրոնում ՀՀ Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) քարտուղար, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Դանիելյանը հանդիպում ունեցավ Արարատի մարզի գյուղապետարանների ներկայացուցիչների հետ: Կ. Դանիելյանը ներկայացրեց «Հետ «Ռիո+20» գործընթացն աշխարհում և Հայաստանում» ծրագիրը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են էկոհամակարգերի դեգրադացումը, բնական աղետների աճը, անտառների և կենսաբազմազանության կորուստները, ջրային ռեսուրսների նվազումը և աղտոտումը, հողերի դեգրադացումը և անապատացումը, կլիմայի փոփոխությունը, նոր հիվանդությունների առաջացումը, հիվանդացության աճը (տոքսիկանտների ճնշում իմունային և հորմոնային համակարգերի վրա):
ararat_05_09_3Արծարվեց նաև Սևանա լճից ոռոգման նպատակով տարածաշրջանի գյուղերին մատակարարվող ոռոգման ջրի չնչին ծավալի, որոշ վայրերում էլ ընդհանրապես ջրի բացակայության խնդիրը:

Հասմիկ Հովհաննիսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. Info_ararat@aarhus.am