18,097 view

Գնդեվազցիներն ի նշան բողոքի չեն մասնակցել Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի հասարակական լսումներին

08.09.2014
eghegnadzor_08_09.3Սույն թվականի օգոստոսի 25-ին Վայոց ձոր մարզի Գնդեվազ համայնքում տեղի ունեցան Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարական լսումները: Թեև տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ լսումները տեղի են ունենալու Գնդեվազ համայնքի համայնքապետարանում օգոստսի 26-ին՝ ժամը 10:00-ին, սակայն լսումների մեկնարկը տրվել էր ավելի շուտ՝ Գնդեվազ համայնքի դպրոցի դահլիճում:
Պարզվում է, որ լսումներին մասնակցում էին նաև Սարավան, Գորհայք, հարակից այլ համայքների բնակիչներ,որի պատճառով էլ Գնդեվազի բնակչության մի մասը դժգոհություն
արտահայտեց,քանի որ լսումներին մասնակցում էր Գնդեվազի բնակչության միայն 5 տոկոսը:Երբ նախագծի հեղինակ Վ. Թևոսյանը սկսեց ներկայացնել նախագիծը, բնակիչները վրդովվեցին. «Մենք համաձայն չենք, Գնդեվազի ըսկի հինգ տոկոսը չկա դահլիճում…հարյուր ժողով են արել, ո՞ր գնդեվազցին է մասնակցել… ձեռք են առնում, ինքը իրա համար խոսումա…»:
eghegnadzor_08_09.1Գնդեվազցիներն ամբոխով լքեցին լսումների դահլիճը: Նրանց հետևից դուրս եկան Գնդեվազի գյուղապետ Հ. Մկրտչյանը և իր կողմնակիցները:Չնայած գնդեվազցիների բողոքին ու անգամ դահլիճը լքելու քայլին, լսումները շարունակվեցին կազմակերպիչների, այլ համայքների ներկայացուցիչների կողմից: Գնդեվազցիներին վրդովեցրեց այն փաստը, որ, չնայած լսումներն անցկացվում են Գնդեվազ գյուղում, որտեղ պետք է կառուցվի ցիանային արտադրությունը, Գնդեվազի բնակիչների համար լսումների դահլիճում անգամ կանգնելու տեղ չկար: Նրանք հնարավորություն չունեցան արտահայտելու իրենց բողոքը Ամուլսարի նախագծի դեմ լսումների դահլիճի ներսում:Այնուհետև կրքերն էլ ավելի թեժացան, բայց Ջերմուկի ոստիկանության միջամտությունից հետո գնդեվազցիները մնացին դրսում, իսկ գյուղապետը վերադարձավ լսումների դահլիճ: Գյուղապետը նաև հայտարարեց, որ ընկերությունը համաձայն է հանդիպել գնդեվազցիների հետ առանձին, երբ լսումներն ավարտվեն: Սակայն, երբ լսումներից հետո գնդեվազցիները հավաքվեցին դալիճում, գյուղապետն ասաց, որ հանդիպում չի լինելու:
eghegnadzor_08_09.2Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: Նախատեսվում է Ամուլսարի ոսկու համքավայրը շահագործել 11 տարվա ընթացքում, և հանքաքարից ոսկին կորզել Գնդեվազից ընդամենը 1.2կմ հարավ կառուցվելիք կույտային տարրալվացման հարթակում՝ ցիանիդի միջոցով:

Նարեկ Բեգլարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 55 40 30 18
Էլ. փոստ. narekbeg@yahoo.com , info_eghegnadzor@aarhus.am