19,650 view

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցչի այցը Հայաստանի Օրհուս կենտրոններ

03.09.2014

01_09_ayc_2
Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Հայաստանում էր ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական ու բնապահպանական գործողությունների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Դեզիրե Սչվեյտզերը: Օրակարգում ներառվել էր նաև Օրհուս կենտրոններ այցելությունը՝ տեղում ծանոթանալու կենտրոնների գործունեությանը: Դ. Սչվեյտզերը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Տ. Դեմբսկու, նույն բաժնի աշխատակիցներ Գոհար Ղազինյանի և Ա. Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի ու Դիլիջանի Օրհուս կենտրոններ:
Գավառում հյուրերը Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներից զատ հանդիպեցին նաև Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Հակոբյանին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Խլղաթյանին, ովքեր կարևորեցին Օրհուս կենտրոնների դերը՝ ի դեմս Գավառի կենտրոնի, հանրությանը շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրին առնչվող փաստաթղթերի նախագծերի մասին իրազեկելու և դրանցից բխող հարցերի քննարկմանը մասնակից դարձնելու առումով: Նշեցին, որ Գավառի կենտրոնը բազմիցս դիմել ու դիմում է թե մարզպետարանին, թե համայնքների ղեկավարներին՝ նրանց տիրապետության տակ գտնվող հանրային տեղեկատվությունը ձեռքբերելու նպատակով, ներկայացնում առաջարկներ, որոնք էլ ավելի են հեշտացնում իրենց աշխատանքը, նպաստում համագործակցությանը:
01_09_ayc_4 «Պատահական չէ, որ կենտրոնը գտնվում է հենց մարզպետարանի շենքում, դա խոսում է մեր համերաշխության ու առողջ համագործակցության մասին», նշեց փոխմարզպետ Ա. Հակոբյանը:Կենտրոնների գործունեությանը հյուրերին ծանոթացրեց Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը: Վիեննայից ժամանած հյուրին հատկապես հետաքրքրում էր, թե կենտրոններն ինչպես են իրազեկում հանրությանը օրենսդրական նախագծերի մասին, ինչպես են նրանց ներգրավում դրանց քննարկման պրոցեսին ու ինչպես են հասցեագրում հանրության առաջարկները: Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուն որպես թարմ օրինակ նշեց Սևանից հավելյալ ջրբացթողումների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ, հանրությանը պատշաճ իրազեկելու ու ոտքի կանգնեցնելու արդյունքում հնարավոր եղավ փոփոխել՝ 5 տարի ժամկետը նվազեցնելով մինչև 1 տարի: Հանդիպմանը ներկա պետական այրերն իրենց հերթին հիշեցին բազում այլ օրինակներ, երբ կենտրոնի գործունեության արդյունքում, հանրությանը ներգրավելու միջոցով հնարավոր է եղել կանխել կամ փոփոխել բնապահպանական ռիսկեր պարունակող այս կամ այն որոշումը:

01_09_aycԴիլիջանում հյուրերին դիմավորեցին Դիլիջանի և Իջևանի Օրհուս կենտրոններիի համակարգողներ Ա. Հարոյանն ու Դ. Ղազարյանը:Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը շնորհանդեսի միջոցով մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործնեությունը` նշելով, թե տեղական մակարդակում կենտրոնն ինչպես է կարողանում աջակցել հանրության մասնակցությանը որոշումներ կայացնելու գործընթացին, ներկայացնելով վառ օրինակներ՝ համայնքի բյուջեի, քառամյա զարգացման պլանի, համայնքի ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ընդունման գործընթացները: Համակարգողը ներկաներին տեղեկացրեց, որ դա կենտրոնի ուժեղ կողմերից է և մանրամասն ներկայացրեց այդ նախագծերում իրականացվող ամբողջ գործընթացը՝ սկսած վաղ փուլից մինչև ավագանու հաստատում:Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե կենտրոն իր աշխատանքների իրականացման ժամանակ ինչ կառույցների հետ է համագործակցում: Դիլիջանի համակարգողը տեղեկացրեց, որ կենտրոնները համագործակցում են շահագրգիռ ու հետաքրքրված բոլոր կողմերի հետ, բայց առավել ակտիվ համագործակցություն ունեն ՏԻՄ-երի, Բնապահպանական կառույցների ու ՀԿ-ների հետ:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին իրեզեկման ուղիներին, ապա նա նշեց, որ շատ տեղերում տեղական հեռուստատեսության բացակայության, համայնքային թերթերի մեծ պարբերականության պատճառով, իրազեկման հիմնական աղբյուրը մնում են էլեկտրոնային փոստերն ու սոցիալական ցանցերը, հեռախոսակապը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com