19,129 view

Փորձագետների խորհրդի նիստ

29.08.2014

Eghvard_nist1Հունիսի 30-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ փորձագետների խորհրդի նիստը: Օրակարգում կենտրոնի 2014թ. աշխատանքային ծրագրի ներկայացումն էր, առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը, մյուս կիսամյակում նախատեսվող աշխատանքների ներկայացումն ու քննարկումը:

Խորհրդի անդամները հնչեցրին տարբեր հարցեր կապված աշխատանքային ծրագրի, կենտրոնի գործունեության վերաբերյալ: Խոսվեց այն խնդիրների մասին, որոնց կենտրոնն անդրադարձել և ադրադառնում է իր գործունեության ընթացքում: Խորհրդի անդամների կողմից առաջարկվեց իրականացնել նաև գիտական սեմինարներ, հանդիպումներ Հայաստանում առկա բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք կներառեն հետազոտական վերլուծություններ:
Eghvard_nist_2
Նիստի օրակարգում էր նաև խորհրդի կազմում փոփոխություններ անելու հարցը, կազմի հաստատումը: Կենտրոնի համակարգողի և խորհրդի անդամների առաջարկությամբ խորհրդի կազմում կատարվեցին փոփոխություներ, հաստատվեց խորհրդի նոր կազմը:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933