17,385 view

Հանդիպում Նոր Երզնկա համայնքում

29.08.2014

Eghvard_erznka-(1)

Հունիսի 24-ին Եղվարդի Օրհուս կենտրոնի աշխատակիցները հանդիպում ունեցան Նոր Երզնկա համայնքի գյուղապետարանում։ Հանդիպման նպատակը համայնքի բնապահպանական խնդիրների վերհանումն էր, քննարկումը, ինչպես նաև Եղվարդի Օրհուս կենտրոնի և Նոր Երզնկա համայնքի ՏԻՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը: Համայնքում ներկայումս շրջակա միջավայրի բարելավման հրատապ խնդիրը համայնքի բարեկարգումն ու կանաչապատումն է, հասարակական նշանակության զբոսայգու բացակայությունը: Գյուղապետարանը արդեն նախաձեռնել է դրանց լուծմանն ուղղված աշխատանքներ:

Հանդիպման ժամանակ նաև քննարկվեց մարտ ամսին հարևանությամբ գտնվող Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում տեղի ունեցած ոռոգման արագահոս համակարգի վրա ՀԷԿ –ի կառուցման հետ կապված խնդիրը. Նոր Երզնկա գյուղի բնակիչները ևս միացել էին Կարբի, Օհանավան և մյուս հարակից գյուղերի բնակիչների կողմից իրականացվող գործողություններին՝ ուղղված ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների դադարեցմանը:
Eghvard_erznka-(3)
Նոր Երզնկան ևս կանգնած էր պտղատու այգիների ջրազրկման վտանգի առջև: Մարտ ամսին, իրավիճակը հասկանալու և խնդրի բարձրաձայնման նպատակով, կենտրոնի աշխատակիցները հանդիպում էին ունեցել գյուղացիների հետ: Նրանք ներկայացրել էին իրենց մտահոգություններն ու անհանգստությունն այս հարցի շուրջ: Ըստ գյուղացիների ՀԷԿ-ի կառուցումը մեծ խնդիր կարող է առաջացնել իրենց և հարակից գյուղերի բնակիչների համար՝ վտանգելով իրենց ապրուստի հիմնական միջոցը հանդիսացող պտղատու այգիների անհրաժեշտ քանակության ջրամատակարարումը: ՀԷԿ-ի կառուցումից Նոր Երզնկա համայնքի մոտ հինգ հարյուր հեկտար հողատարածք ջրազրկման ու անապատացման վտանգի առաջ կկանգներ:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am , ruzannamanyan@gmail.com