21,116 view

Հանդիպում Աբովյանի ուսանողական խորհրդի հետ

29.08.2014

Eghvard_Abovyan_29_08Մայիսի 30-ին Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը իրազեկման սեմինար իրականացրեց Աբովյանի ուսանողական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսեց Օրհուսի կոնվենցիայի դրույթների մասին, ներկայացրեց, թե ինչ գործունեություն են ծավալում Հայաստանյան Օրհուս կենտրոնները կոնվենցիայի իրականացմանն աջակցելու ուղղությամբ: Կարևորեց հասարակության տեղեկացված լինելու, նրանց մասնակցության և ակտիվություն ցուցաբերելու հարցերը: Կենտրոնի համակարգողը ներկայացրեց նաև Եղվարդի Օրհուս կենտրոնի գործունեությունը, տեղեկացրեց ներկայումս իրականացվող և կայանալիք միջոցառումների և ծրագրերի մասին:

Ուսանողական խորհրդի անդամները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին կենտրոնի գործունեության և համագործակցության համար: Ինչպես պարզ դարձավ քննարկման ընթացքում, երիտասարդները հետաքրքրված և ակտիվորեն ներգրավված են իրենց քաղաքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունը քաղաքում տեղի ունեցող միջոցառումներին, խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին, նպատակ ունենալով հնարավորինս ներդրում ունենալ դրանց լուծմանը:
Eghvard_Abovyan_29_08_1
Հանդիպման ընթացքում խոսվեց ոչ միայն Կոտայքի մարզի, այլև Հայաստանի ամբողջ տարածքում առկա բնապահպանական հիմնախնդիրների մասին, նշվեցին ինչպես ներկայումս դրանց հասցրած, այնպես էլ ապագայում սպասվող վնասները:
Հանդիպման վերջում երիտասարդները Եղվարդի Օրհուս կենտրոնի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին: Որպես ապացույց՝ անմիջապես համատեղ իրականացվելիք միջոցառումների ցանկ մշակեցին:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am , ruzannamanyan@gmail.com