22,321 view

Համայնքների երիտասարդների համախմբում շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում

19.08.2014
Օգոստոսի 15-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնի և Վորլդ Վիժն Հայաստանի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպեց Վարդաբլուր, ՈՒռուտ, Սվերդլով, Ագարակ, Սարչապետ, Կուրթան համայնքների ակտիվ երիտասարդների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Ստեփանավանի և հարակից տարածքներում առկա գերակա բնապահպանական խնդիրները և գտնել ուղիներ դրանց լուծման համար: Քննարկման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն դարձվեց աղբահանության խնդրին, շրջակա միջավայրի մաքրությանը:
Օրհուս կենտրոնի համակարգող Մ. Մելիքջանյանը

ներկայացրեց Ստեփանավանի արդի վիճակը, դրական տեղաշարժն ու բնագավառում դեռևս գոյություն ունեցող խնդիրները: Այդ իսկ առումով կենտրոնի համակարգողը կարևորեց աղբի տարանջատումը` առանձնացնելով օրգանական աղբը: Քանի որ բոլոր մասնակիցները գյուղական համայնքներից էին, ապա նրանք կարող են տարանջատված օրգանական աղբից ստանալ կոմպոստ, որը հանդիսանում է օգտակար օրգանական պարարտանյութ:

Վերջում մասնակիցները տեղում մասնակցեցին կոմպոստի պատրաստմանը և պարտավորվեցին յուրաքանչյուրն իր բակում պատրաստել կոմպոստ օրգանական թափոններից և սովորեցնել այն ցանկացողներին:

Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում, մասնակիցներն իրենց արաջարկություններն արին, պարտավորվեցին մաքուր պահել իրենց շրջակա միջավայրը, թույլ չտալ աղտոտմանը և մոտակա ժամանակում անցկացվող ճամբարներում մասնակիցներին փոխանցել ստացված գիտելիքները:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com