14,945 view

Ողջիի գետավազանային կառավարման պլանի ընթացիկ քննարկում

14.08.2014
2014թ. հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություն, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել Ողջիի գետավազանային կառավարման պլանի մշակման ընթացքում հատկորոշված բնական և մարդածին ճնշումներն ու ազդեցություններն, ինչպես նաև ավազանային կառավարման պլանավորման գործընթացի հնարավոր բնապահպանական և սոցիալտնտեսական ազդեցությունները, մասնակիցների հետ ճշտել մի շարք տեղեկատվություններ, որոնք արտացոլված են ծրագրում:
Միջոցառումը անցկացվեց Կապան քաղաքի ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի հանդիպումների դահլիճում: Հրավիրված էին քննարկմանը առնչվող պետական, ոչ պետական կառույցների, արտադրական ձեռնարկությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում ճշտվեցին բազմաթիվ տվյալներ, տեղեկատվություններ, աշխարհագրական անուններ, ջրավազանի աղտոտման մարդածին գործոններ, պոչամբարների վերաբերյալ տեղեկատվություններ: Ծրագրում ընդգրկելու ակնկալիքով` առաջարկներ եղան մարդածին վնասակար գործոնների նվազեցման ուղիների վերաբերյալ:

Հատկապես նշվեց այս օրերին, հիմնականում «ԶՊՄԿ» և «Կապան Էնեղժի» ՓԲԸ-ների կողմից, Ողջի գետից վերցվող ջրերի անթույլատրելի ծավալների մասին, ինչի արդյունքում գետը ցամաքել է:

Տեղեկացնենք, որ ահազանգի արդյունքում միջոցառմանը հաջորդող օրերին Ողջի գետի էկոլոգիական թողքի ապահովման ուղղությամբ գործողություններ ձեռնարկվեցին:

Ծրագրի փորձագետները գոհ էին կատարված անճշտությունների ուղղման, առաջարկությունների և տրամադրված տեղեկատվությունների համար:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru