24,154 view

Հաշվետվություն 2
Տուրիզմը` որպես Գորիսի տարածաշրջանի զարգացման նախընտրելի ուղղություն
Տուրիզմի զարգացման նախադրյալների բացահայտման ուղղությամբ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները

21.07.2014
Հունիս ամսին շարունակվել են տուրիզմի զարգացման նախադրյալների բացահայտման ուղղությամբ այցելություններն ու ուսումնասիրությունները:
Քանի որ սկսված է ակտիվ սեզոնը, հետաքրքիր էր նորից տեղում ականատես լինել հյուրերի հոսքին, ակտիվությանը, տրամադրվածությանը, գյուղացիների պատրաստակամությանը, համայնքապետերի նախաձեռնություններին ու ծրագրերին:
Ինչպես արդեն նշվել է, գործում է «Վերածնունդ» հիմնադրամը, որը մասնակիորեն աջակցում է Տաթև և Հալիձոր համայքների աշխատանքներին:
Հալիձորի համայնքնապետը, որը շատ խելացի, կիրթ և պատրաստակամ անձնավորություն է, պատրաստ է

ամեն կերպ, նույնիսկ անձնական միջոցներով աջակցել համայնքի զարգացմանը` տուրիզմի զարգացման շրջանակներում: Մեծ ցանկություն հայտնեց տեղադրել փոքր հայկական խոհանոցներ` տեղական-հայկական – ավանդական ճաշատեսակներով, ստեղծել թոնրատուն ու շուրջօրյա շուկա` ֆիքսված աշխատատեղերով և մարդկանցով` ի նպաստ տուրիզմի զարգացման: Շատ հրատապ խնդիր համարեց բուժ. կետի հիմնախնդիրը, որի շենքային պայմաններն ու սարքավորումները չեն համապատասխանում արդի չափանիշներին: Բուժ սպասարկումը համայնքում, կարելի է ասել, բացակայում է, սպասարկումը կատարվում է քաղաքից ժամանած բուժանձնակազմի կողմից: Ոլորտը ֆինանսական ներդրումների կարիք ունի: Խիստ մտահոգիչ էր սանհանգույցի բացակայության խնդիրը:

Հալիձոր համայնքը ոլորտի զարգացման մեծ ներուժ ունի, սակայն ֆինանսական ռեսուրսները խիստ սահմանափակ են:

Տաթևի համայնքնպետը, որը նույնպես պատրաստակամ էր խնդիրների լուծման հարցում, տեղեկացրեց, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնցից է «Բաց շուկայի» հաստատված ծրագիրը, որը սակայն շուրջ 3 տարի մնացել է թղթի վրա: Համայնքում կան ձեռներեցներ, որոնք որպես ըմպելիքի պատրաստման հումք օգտագործվող խոտաբույսերի և դեղաբույսերի փաթեթավորման արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր սննդից պատրաստված պահածոների արտադրամաս ստեղծելու ցանկություն ունեն:

Ի տարբերություն Հալիձոր համայնքի, Տաթևն ունի բարվոք վիճակում գտնվող հիվանդանոց, սակայն կրկին ոչ տեղացի բուժանձնակազմով, ինչը ևս հանգեցնում է հարցի հրատապությանը:

Արդեն քանի տարի է Տաթևում է գտնվում արտասահմանից բերված բիոզուգարանը, որը տեղադրման պահից ի վեր չի աշխատում և տուրիստների և տեղաբնակների զայրույթի ու ծիծաղի առիթ է:

Գյուղում գործող ութ հյուրատներից պատահականության սկզբունքով այցելեցինք մեկը` տեղում ծանոթանալու իրավիճակին: Հյուրատան տերերը ևս խոսեցին անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունից, նշեցին, որ զգացվում է տուրիստների ներհոսքի անկում, իսկ տարածաշրջան այցելած տուրիստները գիշերակացը հիմնականում կազմակերպում են Գորիսում, ինչը պատճառաբանեցին համայքներում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ:

Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Մելադա Հարությունյան

Բիզնես պլան