17,913 view

Հաշվետվություն 1
Տուրիզմը` որպես Գորիսի տարածաշրջանի զարգացման նախընտրելի ուղղություն
Տուրիզմի զարգացման նախադրյալների բացահայտման ուղղությամբ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները

12.06.2014
Տուրիզմի զարգացման նախադրյալների բացահայտման ուղղությամբ կատարել ենք հետևյալ աշխատանքներն ու ուսումնասիրությունները:
Կազմակերպել ենք այցելություններ Տաթև և Հալիձոր համայնքներ:
Այցելությունների ընթացքում հանդիպել ենք տեղի բնակիչների հետ: Խոսակցություններից պարզվել է, որ համայնքի բնակիչներից ոմանք արդեն ներգրավված են ոլորտում: Սակայն Տաթևի «Վերածնունդ» հիմնադրամում աշխատող համագյուղացիների թիվը մեծ չէ:
Գյուղացիները իրենց բնամթերքը վաճառում են տուրիստներին, սակայն կարողանում են
ապահովել պահանջարկի մի մասը միայն` այնուամենայնիվ ստանալով որոշակի եկամուտ: Իսկ տուրիստների հետ առանձնազրույցի ընթացքում մտքերի փոխանակություններից պարզ դարձավ, որ նրանց դուր է գալիս ազգային, գյուղական կոլորիտը, բնությունը և բնամթերքները` չրեղեն, մեղր, թեյ, ուրց, ձվածեղ, կանաչեղեն, անարատ կաթնամթերք: Քիչ չէին նաև տեղական-հայկական ճաշատեսակներ` թան, ածիկ, տհալ, ղափամա, խորոված, տոլմա սիրողները:
Կային նաև տարածքներ ունեցող մարդիկ, որոնք պատրաստ են վստահելի ներդրողներին տրամադրել տարածքները ներդրումների համար` ի նպաստ տուրիզմի զարգացման: Նույնիսկ կային հնարամիտ տեղացիներ, որոնք մտածում էին զբոսաշրջիկների համար բնության տեսարժան վայրերով այլընտրանքային երթուղիներ կազմակերպել փոխադրող կենդանիների օգնությամբ` զբոսանքն առավել հետքրքիր ու գրավիչ դարձնելու համար: Ու նշում էին, որ ֆինանսական ներդրումների արդյունքում պատրաստ են գնել համապատասխան կենդանիներ ու հարմարություններ, այն պատշաճ ձևով կազմակերպելու համար:

Հարցում ենք կատարել նաև Տաթևի և Հալիձորի համայնքների ղեկավարներից: Նրանք նշել են, որ Հալիձոր համայնքում կա գործող երեք հյուրատուն, իսկ Տաթևում` 10, որտեղ հյուրերը մնում են տան անդամների հետ, և երեք գործող փոքր հյուրանոցներ:

Համայնքների տարածքներում կան սրճարաններ, ռեստորաններ, որոնց գործունեությունն ակտիվանում է կիայն սեզոնին:Համայնքների ղեկավարները նշեցին նաև, որ հաշվի առնելով, որ տարածաշրջանն ընդգրկված է որպես տուրիզմի զարգացման գոտի, ներդրողների քանակը խիստ ցածր է, կարելի է ասել բացակայում է:

Նշեմ նաև, որ Գորիս քաղաքում կան մեծ թվով գործող հյուրանոցներ և հյուրատներ, սակայն անհատ ներդրողների թիվը մեծ չէ:Բոլոր տեղերում էլ սպասարկման ոլորտի և արդիականացման անհրաժեշտություն է նկատվում:

Տուրիզմի զարգացման խոչընդոտ են հանդիսանում աղբահանությունը, Գորիս գետի աղտոտվածությունը և մի շարք այլ բնապահպանական խնդիրներ, որոնք բարձրացրել ենք Գորիսի Օրհուս կենտրոնի կողմից տարբեր մակարդակներով և շարունակում ենք բարձրացնել:

Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Մելադա Հարությունյան