15,006 view

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն: Դիլիջան

12.08.2014
2014 թվականի օգոստոսի 12-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի ցուցադրական բաղադրիչի շրջանակում:
«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագիրը հանդիսանում է Արևելյան Գործընկերության 6 երկրներում իրականացվող (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանության

տարածաշրջանում» ծրագրի երեք բաղադրիչներից մեկը, որի գլխավոր նպատակն է շարժվել դեպի կանաչ տնտեսություն՝ տնտեսական աճը շրջակա միջավայրի դեգրադացիայի և ռեսուրսների սպառումից տարանջատելու միջոցով: Այս ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության վերոնշյալ երկրներում բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) հասկացությունների, մեթոդների, գործիքների և քաղաքականությունների ներդրման միջոցով` դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական, սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

Սեմինարին բացման խոսքով հանդես եկան ՄԱԿԱԶԿ Հայաստանի ներկայացուցիչ Ա. Սիմոնյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ռ. Հարությունյանը, որոնք կարևորեցին ծրագիրը` որպես քայլ դեպի կանաչ տնտեսություն:

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ ՌԱՄԱ Հայաստան ծրագրի ազգային համակարգող, ԿՏԲԿ տնօրեն Ն. Հարությունյանը` ներկայացնելով սեմինարի նպատակների և ԿՏԲԿ ՌԱՄԱ ցուցադրական բաղադրիչ ծրագիրը, ինչպես նաև փորձը մաքուր արտադրության ոլորտում` արևային չորանոցների տեղադրման օրինակով:

ՌԱՄԱ ծրագրի ադմինիստրատոր Տ. Օգանեզովը ներկայացրեց ցուցադրական կազմակերպություններին ՌԱՄԱ –ից սպասվող հավանական օգուտները: Ծրագրի ազգային փորձագետներ Դ.Սահակյանը և Է. Ղուկասյանը ներկայացրեցին ՌԱՄԱ գնահատման նպատակով ցուցադրական կազմակերպություններ իրականացված այցելությունները` փորձը և նախնական արդյունքները:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Հարոյանն էլ ներկայացրեց Դիլիջան քաղաքի տեղական փորձը ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության կիրառման առումով:
Սեմինարին մասնակցում էին ՏԻՄ-ի, պետական մարմինների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին սեմինարին ներկայացված բոլոր թեմաների շուրջ ծավալված քննարկումներին:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. Փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru