13,988 view

Ահազանգի հետքերով. Քաղսի

12.08.2014
Hrazdan_30_07

Արդեն մի քանի տարի Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչներն ահազանգում են բնապահպանական աղետի մասին: Խնդիրն այն է, որ Հրազդան քաղաքի մաքրման կայանը երկար տարիներ չի գործում և Հրազդան գետի այն հատվածը, որը հոսում է Քաղսի համայնքով, ինչպես փաստում են բնակիչները, ոչ թե գետ է, այլ՝ կոյուղաջրատար:
Ամեն տարի բնակիչները բողոքում են, որ ջրբացթողումներ չեն լինում, որի արդյունքում անբարենպաստ պայմաններ են ստեղծվում գյուղացիների համար:
Հերթական անգամ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողները բնակիչների խնդրանքով եղան Քաղսիում` տեղում ականատես լինելու իրավիճակին: Վիճակն առավել քան սոսկալի էր` գարշահոտ միջավայր, որտեղ մարդիկ ստիպված են ապրել և զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ, ճահճացած գետ, որտեղ գյուղի երեխաները, մեծահասակներից թաքուն, գնում են լողալու` ձեռք բերելով տարատեսակ մաշկային հիվանդություններ, որտեղից ջուր են խմում անասունները և որով ոռոգվում են շուկայում վաճառվող միրգն ու բանջարեղենը:
Hrazdan_30_07_1Բնակիչները բողոքում են, խնդրում, գոնե երբեմն ջուր բաց թողնել` գետը մաքրելու համար կամ գտնել այլ լուծում:

Բացի այդ, ինչպես ականատես եղանք ինքներս, ջրի հոսքը մեծ ծավալով պատնեշից ուղղվում է ջրանցք, ինչը ևս նպաստում է մնացած սակավ ջրի ճահճացմանն ու գարշահոտության սրմանը:

Այսօր բնակիչները պատրաստ են գրությամբ դիմել մի քանի գերատեսչությունների` իրենց կենսակերպն ու գյուղատնտեսական աշխատանքները բարելավելու ակնկալիքով:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84-30-08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru