14,374 view

Լուսանկարչության վարպետության դասընթաց Վանաձորում

08.08.2014
Վանաձորի Օրհուս կենտրոնում լուսանկչության վարպետության դասի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալ Գ. Նանյանի լուսանկարչության և լրագրության գաղտնիքներին: Մասնակից երիտասարդներին ողջունեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի բնապահպանական հարցերով պատասխանատու Գ. Ղազինյանը: Դասընթացին ներկա էր նաև ներկայացուցիչ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունից:

Դասընթացին մասնակցեցին երիտասարդներ Վանաձորի բուհերից, դպրոցականներ, երիտասարդ լրագրողներ, ուղղակի հետաքրքրված անձինք:

Նրանք ուսուցումից հետո, ցանկության դեպքում, որպես կամավոր կարող են ընդգրկվել Օրհուս կենտրոններում՝ ստանալով կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումներում գործնական աշխատանք իրականացնելու հնարավորություն:

Կամավոր լուսանկարիչները հետագայում կարող են նաև իրենց լուսանկարների միջոցով տեղեկատվություն տարածել` գրելով լուսանկարը բնորոշող փոքրիկ լուր, որը գրելու հմտություններ ևս ստացան դասընթացի ընթացքում: Լուսանկարները և դրանց մասին տեղեկատվությունը կհրապարակվեն www.aarhus.am բնապահպանական տեղեկատվական կայքում:

Տարեվերջին լավագույն բնապահպանական լուսանկարը կխրախուսվի Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի կողմից:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 77 72 33 88, 55 55 00 37
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru