13,929 view

Աղետների ռիսկերի նվազեցում

08.08.2014
Հուլիսի 23-ին և 24-ին, Գորիս և Կապան քաղաքներում Արտակարգ Իրավիճակների նախարարության կողմից, շվեյցարական SDC հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ դասընթաց «Իրազեկման հզորացում համայնքներում» թեմայով: Ներկայացվեցին Հյոգոյի գործողությունների ծրագիրը, Հյոգո 2-ին ներկայացվող առաջարկությունները, աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությունը, տեղական մակարդակում ԱՌՆ գործընթացները, վտանգ, խոցելիություն, կարողություններ, աղետ, ռիսկ հասկացություններն ու նյութերը:
Ե՛վ Գորիսում, և՛ Կապանում միջոցաումը վարում էր ԱԻՆ-ն փոխնախարար, գեներալ-մայոր՝ Ն. Գրիգորյանը:

Երկու միջոցառումներին էլ հրավիրված Կապանի և Գորիսի Օրհուս կենտրոնների համակարգողներն ունենացան իրենց ակտիվ մասնակցությունը: Միջոցառմանը կարևորվեց նաև մեր Օրհուսների դերը նշված խնդիրների լուծման գործում:

Նշվեց նաև, որ մարզում ստեղծվելու են արագ արձագանքման ու տեղեկատվական կենտրոններ, որոնք ակտիվ պետք է համագործակցեն Գորիսի և Կապանի Օրհուս կենտրոնների հետ աղետների ռիսկերի նվազեցման, տեղեկատվության ու շրջակա միջավայրի պահպանման հարցերում:

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս Կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 81 50 52, (+374) 096 09 08 95,
Էլ. փոստ. info_goris@aarhus.am , nver.goris@mail.ru

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Անահիտ Մնացականյան