14,490 view

Հասարակության տեղեկացվածության ու մասնակցության հարցերի քննարկում

25.07.2014
Հուլիսի 25-ին Ալավերդու Օրհուս կենտրոնի երիտասարդական-կամավորական խմբի հետ տեղի ունեցավ սեմինար-քննարկում Օրհուսի կոնվենցիայի դրույթների շուրջ: Նպատակը՝ երիտասարդներին ներկայացնել կենվենցիայի դրույթների նրբություններն ու պրակտիկ կիրառությունը:
Կենտրոնի համակարգող Ա. Էվոյանը ներկայացրեց կամավորական խմբի կազմավորման ու պլանների մասին, երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրող հարցերը:
Սեմինար-քննարկմանը հրավիրված Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանը նախ խոսեց բնապահպանական

տեղեկատվության սակավ պահանջվածության պատճառների մասին: Երիտասարդներն իրենք հարց ու պատասխանի միջոցով հաստատեցին, որ սոցիալական հարցերի առաջնահերթությունը ստորադասում է բնապահպանական տեղեկատվության կարևորությունը, բնապահպանական տեղեկատվության պահանջարիկին չի նպաստում նաև տնտեսական գործող համակարգը, շրջակա բնական միջավայրի նկատմամբ քաղաքացիների անտարբերությունն ու պատասխանատվության բացակայությունը:

Մ. Չաքրյանը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիան՝ հատկապես կանգ առնելով էկոլոգիական տեղեկատվության բովանդակության, հասարակության իրազեկման ու մասնակցության հարցերի վրա: Նշեց, որ Օրհուսի կոնվենցիային միանալուց ի վեր օրենսդրական բարեփոխումների դանդաղումը, հանրության մասնակցության օերնքով ամրագրված ընթացակարգի բացակայությունը նսեմացնում է կենվենցիայի էությունը՝ խոչընդոտելով կոնվենցիայի լիարժեք իրականացմանը. «Քանի դեռ քաղաքացին չգիտի, թե երբ և ինչպես կարող է մասնակցել այս կամ այն հարցի քննարկմանը, ինչքանով իր առաջարկը կամ դիտողությունը հաշվի կառնվի ու կանդրադառնա վերջնական որոշման վրա, Օրհուսի կոնվենցիայի լիարժեք իրականացման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:

Երիտասարդները թեմայից բխող բազում հարցեր բարձրացրին: Դրանք հիմնականում վերաբերում էին համայնքային խնդիրների մասին քաղաքացու իրազեկ լինելուն, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ու բակերի, բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքացիների հավասար իրավունքներին, հասարակական մոնիտոինգին և այլն:
Երիտասարդ կամավորներն էլ ավելի հարստացրին իրենց գիտելիքներն արծարծվարծ հարցերի մասին, իրենք իսկ առաջ քաշեցին դրանք առօրյայում կիրառելու հնարավորությունները:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 199324
Էլ. փոստ anushevoyan@rambler.ru