Եղվարդ

2,831 view

Եղվարդի Բնապահպանական տեղեկատվության հասարակական՝ Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2008թ. դեկտեմբեր ամսին ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Այն աջակցում է Կոտայքի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը: Կենտրոնը նպաստում է նաև բնապահպանական հարցերում հասարակության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև երկրի ընդհանուր ժողովրդավարեցմանն ու թափանցիկ կառավարման գործընթացին:
Կենտրոնի կոնտակտները.

Ruzanna Manyan
Ռուզաննա Մանյան

 

Ռուզաննա Մանյանի հասարակական գործունեության հիմքերը դրվել են Եղվարդի Օրհուս կենտրոնում: Լինելով կենտրոնի առաջին կամավորը՝ իր ակտիվ գործունեության շնորհիվ 2010թ._ին Օրհուս կենտրոնների թիմին միացել է որպես կենտրոնի համակարգողի օգնական, այնուհետև՝ 2012թ., ստանձնել կենտրոնի համակարգողի պաշտոնը: Ունենալով միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի որակավորում, իրականացրել և Եվրոպական մի շարք երկրներում մասնակցել է հանրության մասնակցության և բնապահպանական հիմնախնդիրներին ուղղված բազմաթիվ միջազգային ծրագրերի:
«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ հիմնադիրներից է, ԵԱԴ քարտուղարության անդամ: Անդամակցում է նաև միջազգային բնապահպանական կազմակերպությունների:

 

Կենտրոնի հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 1, քաղաքապետանի վարչ. շենք

 

Հեռ.(374 224)2-29-33, (374 94) 33 10 55

 

Email:
info_yeghvard@aarhus.am, ruzannamanyan@gmail.com

 

Skype: Ruzanna Manyan