15,182 view
Կանանց հիմնահարցերի քննարկում Կապանում

15.07.2014
Kapan_15_07

Հուլիսի 15-ին Կապանի Օրհուս կենտրոնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի կանանց ռեսուրս կենտրոնի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Օրհուս կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեց կլոր սեղան «Սեռի հատկանիշով պայմանավորված հիմնահարցեր» թեմայի շուրջ:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցող գործարար կանանց, ֆերմերներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, համայնքային ու պետական կին ծառայողներին գենդերային խնդիրները ներկայացրեց նախարարության Ընտանիքի, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թունջյանը:

Տեղի ունեցավ լայն քննարկում, բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումն այսօր խիստ անհրաժեշտություն է, բայց, ցավոք, մոտակա ժամանակահատվածում չկան դրանց լուծման հնարավորություններ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ( 374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru