Եղեգնաձոր

2,785 view

Եղեգնաձորի Բնապահպանական տեղեկատվության հասարակական՝ Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2008թ. դեկտեմբեր ամսին, ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, Վայոց Ձորի մարզպետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա:Այն աջակցում է Վայոց Ձորի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը: Կենտրոնը նպաստում է նաև բնապահպանական հարցերում հասարակության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև երկրի ընդհանուր ժողովրդավարեցմանն ու թափանցիկ կառավարման գործընթացին:
Կենտրոնի կոնտակտները.

Եղեգնաձորի Օրհուս կենտրոն

 

Կենտրոնի ղեկավար`

 
 

Կենտրոնի հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, Մարզպետարանի շենք, առաջին հարկ

 
 

Հեռ.`

 
 

Email:
info_yeghegnadzor@aarhus.am