11,631 view

«Էկոոսպնյակ» ծրագիրը Գորիսի Օրհուս կենտրոնում

28.06.2014
Էկոոսպնյակ ծրագրի կամ «Մեր ապագան մեր ձեռքերում է» Օրհուսի կոնվենցիայի իրականացման համար մեկնարկած երիտասարդական քաղաքացիական նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին Գորիսի դպրոցականների և լրագրողների համար անցկացվեց դասընթաց:
Էկովերլուծաբան, էկոլրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանի անցկացրած լուսանկարչության վարպետության հերթական դասընթացի նպատակն էր խորհուրդներ տալ նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել լուսանկարչությամբ, ծանոթացնել լուսանկարչության նրբություններին` լույսի, ստվերի, ֆոկուսի, գույների ճիշտ ընտրության ու օգտագործման միջոցով բնության
տեսարանների, բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների արտահայտիչ, խոսուն ու բովանդակալից լուսանկարներ ու հետաքրքիր կոմպոզիցիաներ ստանալու, ինչպես նաև լուսանկարով խնդիր ներկայացնելու ու լուսաբանելու վարպետությանը:

Սյունիքի Կարմիր գրքում ներառված թռչնատեսակների մասին Հիդրոլոգիայի և կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Թ. Ստեփանյանի դասախոսության նպատակը դպրոցականներին թեման մանրամասն ու տպավորիչ ներկայացնելն էր, բացատրել թռչունների կարևոր դերը, ընդգծել բնական միջավայրի այդ կարևոր բաղադրիչների պահպանության անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Դասընթացի ընթացքում փորձագետներ Գ. Գաբրիելյանն ու Ս. Ադամյանը մասնակիցներին ներկայացրեցին նաև տարածաշրջանի բնապահպանական խնդիրները, պատասխանեցին հետաքրքրող հարցերին:

Ծրագրի պատասխանատուներն ակնկալում են, որ պատանի բնապահպան-լուսանկարիչները որպես կամավորներ կընդգրկվեն Օրհուս կենտրոններում և իրենց ստացած գիտելիքների կիրառման ու լուսանկարների միջոցով կնպաստեն տեղեկատվության տարածմանը՝ աջացելով շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության խթանման գործընթացին:

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 81 50 52, (+374) 096 09 08 95,
Էլ. փոստ. info_goris@aarhus.am, nver.goris@mail.ru