11,553 view

Հասարակական լսում Գորիսում

18.06.2014
Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մասնավոր և համայնքային հողերի օտարում: Ծրագիրը ներառում է նոր հենարանների, սյուների մոնտաժում, ներառյալ հիմքերը, գոյություն ունեցող հաղորդալարերի մեկուսիչների, ենթակառուցվածքների, ինչպես նաև սարքավորումների այլ կարևոր մասերի փոխարինումը: Նոր գծի երկարությունը կլինի 230 կմ և հիմնականում կկառուցվի առկա220կՎ էլեկտրահաղորդման գծի միջանցքին զուգահեռ:
Լայն հանրության, ինչպես նաև օտարման արդյունքում
ազդակիր անձանց համար 2014թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ ծրագրի հանրային լսում հետևյալ օրակարգով.
• ծրագրի նպատակները, շահառուները, իրականացման ընթացակարգը և այլ տեղեկատվություն,
• ծրագրի շրջանակում վերաբնակեցման հիմնական խնդիրները,
• վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացման ընթացակարգը,
• տեղեկատվություն հիմնական իրավական փաստաթղթերը,
• փոխհատուցման ենթակա իրավունքները,
• փոխհատուցման հիմնական սկզբունքները,
• հողի, կառույցների, գյուղատնտեսական մշակաբույսերի, ծառերի և այլնի գնահատման մեթոդաբանությունը,
• հարցեր, պատասխաններ:

Քննարկմանը մասնակցում էր նաև Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգողը և կատարեց հարցադրումներ, որոնք վերաբերվում էին հողերի օտարմանը, բնապահպանական խնդիրներին, մարդկան իրավունքներին, հնարավոր տարբեր ռիսկերին:

https://www.youtube.com/watch?v=ukabscp_zDk

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 81 50 52, (+374) 096 09 08 95,
Էլ. փոստ. info_goris@aarhus.am, nver.goris@mail.ru