11,421 view

«Համայնքային ծրագրեր» թեմայով քննարկում Գորիսում

17.06.2014
ԵՄ ներկայացուցիչներն կատարում են շրջայցեր Հայաստանի մարզերով: Շրջայցի վերջին կանգառը Սյունիքի մարզն էր: Հանդիպումը կայացավ հուլիսի 17-ին Գորիսի քաղաքապետարանում:Հանդիպումն անցավ փոխադարձ հարց ու պատասխաններով ու քննարկումներով:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում էր մանր ու միջին բիզնեսի, մարդու իրավունքների, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, տուրիզմի, կրթության վերաբերյալ թեմաները:

Գորիսի Օրհուս կենտրոնի ներկայացուցչի

հարցադրմանը, թե ինչ ծրագրեր ունեն Գորիսի հետ կապված՝ որպես տուրիզմի կենտրոն, պատասխանեցին, որ այս պահին տուրիզմի հետ կապված աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանում: Զբոսաշրջիկներին շատ հաճելի են ֆերմերների կողմից տրամադրվող գիշերակացի ծառայությունները, ուստի ծրագրի շրջանակում կարող են օգնել ներդրողներին և աջակցել էկոլոգիապես մաքուր բնամթերք ստացող աշխատանքով զբաղվողներին:

ԵՄ-ն Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Եվրոպական միության պատվիրակության միջոցով և փոխադարձ կապի մեջ է կառավարության, մամուլի, կրթական հաստատությունների, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ:

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Հեռ. (+374) 096/09 08 95
Էլ. փոստ. info_goris@aarhus.am, mharoutunyan@mail.ru