12,587 view
«Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» թեմայով դասընթաց
07.07.2014
Հուլիսի 7-ին Վանաձորի Օրհուս կենտրոնում Երրորդ բնություն ՀԿ-ի և Գյումրու Օրհուս կենտրոնի կողմից իրականացվեց «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցող ՀԿ ներկայացուցիչներին Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանը ներկայացրեց ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի համակարգի նկարագրությունը, իրականացման մեթոդական մեխանիզմները, ընդհանուր օգտագործման

կանաչապատ տարածքների կառավարման և շահագործման արդյունավետության գնահատման վերլուծական մեթոդները: Մասնակիցներին հետաքրքրեցին տարաբնույթ հարցեր, որոնց շուրջ տեղի ունեցավ քննարկում:

Մասնակիցներին ներկայացվեց նաև կազմակերպիչների հեղինակած «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» գրքույկը, որը համալրեց նաև Վանաձորի Օրհուս կենտրոնի գրադարանը:

Ձեռքբերած գիտելիքները մասնակիցները կարող են հեշտությամբ կիրառել իրենց բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների վիճակի սեփական մոնիտորինգն անցկացնելու համար, մեթոդները կարող են ուղեցույց լինել նաև Վանաձորի ու հարակից բնակավայրերի ՏԻՄ-երի համար:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 72 33 88, 55/ 55 00 37
Էլ. փոստ. info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru