Ստեփանավան

2,581 view

Ստեփանավանի Բնապահպանական տեղեկատվության հասարակական՝ Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2008թ. դեկտեմբեր ամսին ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Այն աջակցում է Լոռու մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը: Կենտրոնը նպաստում է նաև բնապահպանական հարցերում հասարակության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև երկրի ընդհանուր ժողովրդավարեցմանն ու թափանցիկ կառավարման գործընթացին:
Կենտրոնի կոնտակտները.

Manya_new
Մանյա Մելիքջանյան

 

Մասնագիտությամբ կենսաբան է:
Իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազում գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, հետազոտություններ, ծառատունկեր, առողջապահական և էկոլոգիական կրթության դասընթացներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Ներդրում ունի Լոռու մարզի անտառների ոչնչացման դեմ պայքարի գործում,
Օժանդակություն է ցուցաբերում տեղական և ազգային քաղաքականությունների մշակմանը:
2008 թ.-ից Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողն է:
«Լոռե» էկո-ակումբ հասարակական, բնապահպանական և առողջապահական ՀԿ նախագահն է:

 

Կենտրոնի հասցե՝ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Երիտասարդական 46

 

Հեռ.`(374 93) 31 51 08

 

Email:
info_stepanavan@aarhus.am, manya_lore@yahoo.com

 

Skype: manyamelikjanya

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ