16,164 view

«Դիլիջան» ԱՊ տարածքում հանգստյան գոտու նախագծային փաստաթղթերի հասարակական լսումներ Օրհուս կենտրոնում

04.07.2014
2014-ին Հուլիսի 4-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ «Դիլիջան» Ազգային պարկի Շամախյան տեղամասի 41² տեղամասում նախատեսվող հանգստի գոտու նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսում, որին մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետարանի, Բնապահպանական փորձաքնություն ՊՈԱԿ-ի, Դիլիջան թերթի, Դիլիջան ազգային պարկի, Դիլնեթ Սերվիս ՀԿ-ի ներկայացուցիչները:
Ըստ նախագծի Դիլիջան Ազգային պարկի Շամախյան տեղամասի 41² տեղամասում նախատեսվում է կառուցել հանգստիան գոտի՝ իր քոտեջներով: Նախագծողների հավաստմամբ սխեմաներն այնպես են նախագծվել,

որ տարածքում ոչ մի ծառ և թուփ չի հատվելու: Ավելին նախատեսվում է կառուցել այնպես, որ մեքենաներ նույնպես մուտք չգործեն տարածք և կայանվեն տարածքից հեռու` համապատասխան կայանատեղում:

Հասարակական լսումների մասնակիցները հետաքրքրվեցին տարածքի ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրաեներգիայի և գազաֆիկացման անցկացման հարցերով: Նախագծողները նշեցին որ ջրամատակարարումը և ջրահեռացման համակարգերը միացվելու են քաղաքի ընդհանուր ցանցին: Տարածքի գազաֆիկացում ընդհանրապես չի լինելու քանի որ նախագծողները նախատեսել են որ տվյալ հանգստյան գոտում լինեն արևային էներգիայից հոսանք ստացող մարտկոցներ: Մասնակիցները նախագծի պատասխանատուներին առջարկեցին վերականգնել և պահպանել տարածքին կից գտնվող փոքրիկ աղբյուրը, որին և Դիլիջանցիներն անվանում են «Ալեքսանի» աղբյուր:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. փոստ info_dilijan@aarhus.am, albertharoyan@rambler.ru