16,752 view

Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգի դասընթաց Կապանում

27.06.2014
2014թ. հունիսի 26-ին Կապանի Օրհուս կենտրոնում «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» թեմայով կայացավ երկօրյա դասընթաց, որի կազմակերպմանն էապես աջակցեց Օրհուս կենտրոնը: Դասընթացն անցկացվեց համանուն ծրագրի ներքո, որն իրականացնում է «Գեոինֆո» գիտակիրառական կենտրոնը:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի անտառների ապօրինի գործողությունները, գրանցել, հավաքագրել և ներկայացրնել հասարակությանը: Անտառների հասարակական մոնիտորինգի կատարման նպատակով Հայաստանի տարածքում ստեղծվելու են տեղական ակտիվիստ
խմբեր, որոնցում ներառվելու են բնապահպանական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղացիներ:
Կապանում դասընթացին մասնակցեցին ՀԿ-ների ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետարանի, Քաջարանի բնապահպանության բաժնի աշխատակիցներ և ԶԼՄ-ներ: Առաջին օրը ուսուցանվեցին անտառի ապօրինի գործունեությունների բացահայտման, տվյալների գրանցման և փոխանցման հմտություններ, ինչպես նաև, թե ինչպես կարելի է կիրառել GPS գործիքը դաշտային պայմաններում տեղանքում կողմնորոշվելու և տվյալներ հավաքագրելու համար: Երկրորդ օրը իրականացվեց պրակտիկ ուսուցում դաշտային պայմաններում:

Ծրագիրն իրականացվում է Օրհուս կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նման դասընթացներ են արդեն անցկացվել Ալավերդու, Վանաձորի, Իջևանի Օրհուս կենտրոններում:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru