23,871 view
Գյումրու Օրհուս կենտրոնը մասնակցում է ՀՀ-ում Կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի գործուն համակարգի ձևավորմանը
25.06.2014
Գյումրու Օրհուս կենտրոնի աջակցությամբ սույն թվականի մարտի 24-ին և հունիսի 23-ին իրականացվել են «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» թեմայով ուսումնական դասընթացներ հասարակական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացը տեղի է ունեցել «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ի (EED) աջակցությամբ «Երրորդ բնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառավարման պրակտիկայի բարելավում և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմիններ» ծրագրի

շրջանակներում: Ծրագրի ընթացքում մշակվել և հրատարակվել է «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների և դրանց կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդական ձեռնարկը»:

Ներկայումս Գյումրու «Օրհուս» կենտրոնի շուրջ ձևավորվել է երիտասարդական մոնիտորինգային խումբ, որը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է անցկացնում կենտրոնում: Մոնիտորինգային խմբի կողմից ներկայացված «Մոնիտորինգ հանուն ապագայի» ծրագիրը, որի նպատակն է իրականացնել Գյումրի քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման հանրային մոնիտորինգ, վերջերս հաղթող է ճանաչվել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ենթադրամաշնորհների մրցույթում և կիրականացվի առաջիկա երեք ամիսների ընթացքում:

«Երրորդ բնություն» ՀԿ-ն նախատեսում է ուսումնական դասընթացներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման ոլոտում շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ, Գյումրու, Ալավերդու, Ստեփանավանի և Վանաձորի «Օրհուս» կենտրոններում, ինչպես նաև Արթիկ և Սպիտակ քաղաքներում:

Ծրագրի ընթացքի և դասընթացների բովանդակության մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հաշվետվությունում:

«Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների և դրանց կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդական ձեռնարկ»-ի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել այստեղ` http://www.3nature.am/docs/Methodological%20Manual.pdf:

Ձեռնարկի տպագիր օրինակը (անվճար) ստանալու, ինչպես նաեւ վերոհիշյալ քաղաքներում կազմակերպվող ուսումնական դասընթացներին մասնակցելու համար կարող եք դիմել thirdnaturengo@yandex.ru եւ gyumricenter@gmail.com էլեկտրոնային հասցեներով:

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 312 3 29 13, (+374) 093 71 45 33
Էլ. փոստ՝ gyumricenter@gmail.com, info_gyumri@aarhus.am