23,717 view
Դիլիջան քաղաքի Մեծ-Թալա շրջանի թիվ 1 ցամաքուրդային թունելի մի հատվածի վերականգնման նախագծի հասարակական լսումներ Օրհուս կենտրոնում
20.06.2014
Հունիսի 20-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում տեղի ունեցան Դիլիջան քաղաքի Մեծ-Թալա շրջանի թիվ 1 ցամաքուրդային թունելի ՊԿ+00 ՊԿ6-56 հատվածի վերականգնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ: Մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետարանի, Բնապահպանական փորձաքնություն ՊՈԱԿ-ի, Դիլիջան թերթի, ՀՀ ԿԲ ԳԿ-ի ներկայացուցիչները:
Դիլիջան քաղաքի Մեծ-Թալա շրջանի թիվ 1 ցամաքուրդային թունելի վերոնշյալ հատվածամասի վերակառուցման նախագիծը կազմվել է 2013թ.՝ համաձայն 30.01.2013թ. «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված

N 18/300113-1 պայմանագրի:
Ըստ նախագծի Դիլիջան քաղաքի Մեծ-Թալա շրջանի սողանքային երևույթները լիկվիդացնելու համար վերակառուցվող 656մ երկարությամբ հատվածամասում նախատեսված է վեց ցամաքուրդային հորատանցք` 22-:-150մ խորությամբ 100 մ քայլով, ըստ բարձրության 151/93մմ հորատման տրամագծերով: Թունելի ներսից ցամաքուրդային ուղղաձիգ հորատանցքները հորատվելու են 4 մ խորությամբ, 25 մ քայլով, կողային 4 հորատանցքները` լայնական կտրվածքում՝ 5 մ հաճախականությամբ, 2մ խորությամբ: Բոլոր ցամաքուրդային հորատանցքերում տեղադրվելու են մետաղական պերֆորացված խողովակներ ընդհանուր մակերեսի 10% ծակոտկենությամբ:

Դիլիջան համայնքի ներկայացուցիչները կարևորեցին քաղաքի կենտրոնական հատվածում արդեն իսկ սողանքային երևույթները լիկվիդացնելու համար կառուցված և մյուս թունելի վերակառուցման աշխատանքները՝ հույս հայտնելով, որ քաղաքի կենտրոնական հատվածում առկա սողանքային երևույթները կչեզոքացվեն: Նրանց խոսքով այդ երկու թունելների առկայությունը ինչ-որ չափով բնապահպանական և համայնքային անվտանգության ապահովման հարցի լուծում է:

Ներկաները հետաքրքրվեցին նաև, թե ինչ ճանապարհներով են մոտենալու ծակվող ցամաքուրդային հորատանցքերին: Ի պատասխան նախագծողները պարզաբանեցին, որ հիմնականում օգտվելու են գոյություն ունեցող մոտեցումներից և միայն մեկ ուղիում իրականացվելու է նոր մոտեցում:

Նախատեսված են նաև բնապահպանական միջոցառումներ, մասնավորապես աշխատանքների իրականացման վայրում հողի բուսաշերտի պահպանություն, տարածքի բարեկարգում և կանանչապատում` 500մ2 տարածքի հարթեցում և 100 հատ ծառերի տնկում:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. փոստ info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru

Նախագիծ