27,227 view
Գորիսի Օրհուս կենտրոնը համայնքի նորընտիր ղեկավարին ՏԻՄ-ի հետ համագործակցության խորացման պատրաստակամություն է հայտնել

17.06.2014

Հունիսի 5-ին Գորիսի մամուլի ակումբում տեղի էր ունեցել նախընտրական հանդիպում, քննարկում – բանավեճ Գորիսի քաղաքապետի թեկնածուներ՝ Վ. Ադունցի և Հ. Յոլյանի միջև, որին մասնակցում էին Գորիսի ՀԿ-ների, ԶԼՄ-ների, ակտիվ խմբերի ու միավորումների ներկայացուցիչներ, երիտասարդներ: Միջոցառումանը հրավիրված էր նաև Գորիսի Օրհուս կենտրոնը:
Կենտրոնի աշխատակիցներն ակտիվ ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը: Կարևորելով հանդիպումը՝ նրանք բոլոր մասնակիցներին հայտնեցին համագործակցության պատրաստակամությունն՝ հանուն համայնքի զարգացման: Կարևորելով տարածաշրջանը որպես տուրիզմի զարգացման կենտրոն, մասնավորապես Գորիս քաղաքը, կատարեցին հարցադրումներ ու բարձրացրեցին լուծման անհրաժեշություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գորիս գետի (Վարարակն) մաքրման, աղբի կառավարման, փողոցների փոշու վերացման կամ կրճատման համար ջրցան մեքենաների օգտագործման անհրաժեշտությունը:
Թեկնածուները կարևորեցին հարցերի կաևորությունն ու հրատապությունը, ընտրվելու դեպքում բարձրացված խնդիրի լուծմանն ուղղված գործողությունների իրականացման պատրաստակամություն հայտնեցին:
Նշեմ, որ հունիսի 8 –ին Գորիսում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը քաղաքապետ է ընտրվել Վ. Ադունցը:
Գորիսի Օրհուս կենտրոնը հայտնում է իր պատրաստակամությունը Գորիսի ՏԻՄ-ի հետ համագործակցության՝ հետամուտ լինով բարձրացված խնդիրների լուծմանը, քաղաքի զարգացման աշխատանքներին:

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 81 50 52, (+374) 096 09 08 95,
Էլ. փոստ. info_goris@aarhus.am, nver.goris@mail.ru