24,550 view
Ահազանգ. Ստեփանավանում ծառերի էտ են սկսել ամռանը
16.06.2014
Հունիս ամսին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը ահազանգ ստացավ քաղաքցիներից, որոնք անհանգստացած էին, թե ինչու է ամռանը բարդիների էտ կատարվում Գյուլագարակ –Ստեփանավան հատվածի ճանապարհի եզրերին: Օրհուս կենտրոնի համակարգողն անմիջապես կատարեց հետազոտություն Գյուլագարակում և այդ մասին հարձազրույց տվեց Լոռու մարզային «Ֆորտունա» հերուստակենտրոնին: Հարձազրույցից հետո Մ. Մելիքջանյանը հանդիպում կազմակերպեց Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն (ՃՇՇ) ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հովիվյանի հետ:
Հ. Հովիվյանը պատասխանեց Օրհուս կենտրոնի

համակարգողի հարցերին՝ տեղեկացնելով, որ Գյուլագարակ –Ստեփանավան հատվածի ճանապարհի եզրերին բարդիների էտը կատարվում է Կապի և տրանսպորտի նախարարության 13.05.14թ. N 218-07/187 գրության և Բնապահպանության նախարարության համապատասխան թույլտվության հիման վրա: Հ.Հովիվյանը հավելեց, որ էտը խիստ անհրաժեշտ է, քանի որ նշված ծառերը տնկվել են 1953թ., այժմ դրանք գերաճած են և վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Նա նշեց, որ առաջնահերթ և շտապ էտվում են այն բարդիները, որոնք ունեն 15-35 աստիճանի թեքվածություն դեպի ճանապարհի երթևեկելի մասը և 4-5 մ բարձրությունից գտնվում են փթաց վիճակում՝ խանգառելով անվտանգ երթևեկության ապահովմանը:

Օրհուս կենտրոնը տեղեկացավ նաև, որ վերոնշյալ կազմակերպությունը էտի իրականացման ժամանակ առաջնորդվում Ռ.Դ. 70-ական թվականների ծառերի հատման կարգով:

Բանավոր բացատրությունով չբավարարվելով՝ Օրհուս կենտրոնը նաև գրավոր հարցում արեց Ստեփանավանի ՃՇՇ ընկերության ղեկավարին՝ ստանալով բառացիորեն նույն պատասխանը:

Այս միջադեպը մեկն է այն հարյուրավոր դեպքերից, որոնք վկայում են, որ համայնքների ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման հստակ քաղաքականություն, ինչպես նաև կանաչապատ տարածքների ու հատվածների խնամքի ու էտի հստակ ու գիտականորեն հիմնավորված կանոնակարգ ունենալը ՀՀ –ի համար առաջնահերթություն է:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող