25,194 view
էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծի հասարակական լսումներ
16.06.2014
Սույն թվականի հունիսի 12-ին Վայոց ձորի մարզպետարաննում տեղի ունեցան Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 ԿՎՏ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծի վերաբերյալ հասարարական լսումներ, որին մասնակցում էին Վայոց ձորի Գետափ, Աղնջաձոր, Թառաթումբ համայնքների համայքնապետերն և Ագարակաձոր համայնքի համայնքապետի տեղակալը:Հասարակական լսումներին քաղաքացիական հասրակության միակ ներկայացուցիչները ԸԻԿ ՀԿ-ի Եղեգնաձորի Քաղաքացիական կենտրոնի իրավաբանն ու համայնքայն պատասխանատուն էին:
Ըստ նոր նախագծի էլէկետրահաղորդակցման գծի

վերակառուցման առկա 780 հենասյուների փոխարեն մոնտաժվելու են 720 հենասյուներ: Հենասյուների մոնտաժման համար կօտարվի 7.2 հա հողատարածք, որի մեջ մտնում են թե՛ համայնքային նշանակության, թե՛ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողեր: Հենասյուների միջև միջին հեռավորությունը 300-400 մետր է, էլէեկտրահաղորդակցման լարերի բարձրությունը 13 մետր:

Ծրագրի իրականացումը կատարվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին:
Առաջիկայում նախագծող ընկերությունը հանդիպումներ կունենա շահառու համայնքների բնակիչների հետ քննարկելու հողերի օտարման ու տեխնիկական այլ հարցեր:

Նարեկ Բեգլարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 055 40 30 18
Էլ. փոստ. narekbeg@yahoo.com